«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
Քաղաքականություն
15.03.2026 | 11:03
Ապրիլին նախատեսված Formula-1-ի երկու փուլերը՝ Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում անցկացվելիք Գրան պրիերը, պաշտոնապես չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնել են Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայից։
Հայտարարության մեջ նշվում է, որ դիտարկվել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, սակայն վերջնականապես որոշվել է ապրիլին փոխարինող մրցափուլեր չանցկացնել։
Չեղարկվել են նաև Formula 2-ի, Formula 3-ի և F1 Academy-ի փուլերը։
Չեղարկման որոշումը ընդունվել է համաձայնեցմամբ ֆեդերացիայի և համապատասխան պրոմոութերների հետ։
Ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Բեն Սուլայեմը նշել է․ «Բահրեյնը և Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր են մեր մրցաշրջանի էկոհամակարգի համար, և ես հույս ունեմ վերադառնալ այդ երկու երկրներ, երբ դա հնարավոր դառնա»։
Արդյունքում՝ մրցաշրջանի համար նախատեսված 24 մրցումներից կկայանա 22-ը։ Մարտի 27-29-ը Գրան պրիի փուլը կանցկացվի Ճապոնիայում, իսկ չեղարկված ապրիլյան փուլերից հետո հաջորդ մրցումը տեղի կունենա մայիսի 3-ին Մայամիում։