Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Կանանց կարգավիճակի հանձնաժողովի հանձնառություններից մինչև COP17․ գենդերային հավասարության խթանումը՝ հանուն կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների» խորագրով հարակից միջոցառում։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականը COP17-ի կազմակերպման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջոցառման կարևորությունը` հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը պատրաստվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին վերանայմանը: Նշել է, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների միջոցով էլ վերահաստատվում է հանձնառությունը գենդերային հավասարությանը և բոլոր կանանց ու աղջիկների առաջխաղացմանը:

«Մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի տեսլականը COP17-ի կազմակերպման գործում՝ հիմնված ներառականության և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման վրա: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կառավարման համակարգը պետք է լիարժեքորեն արտացոլի կանանց, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տեսակետները, գիտելիքն ու առաջնորդությունը:

Ընդգծվել է ՀՀ նախագահության նպատակն` ուղղված Համաժողովի` որպես գլոբալ հանձնառությունները շոշափելի ու չափելի գործողությունների վերածելու հարթակի ձևավորմանը:

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է կանանց առանցքային դերը էկոհամակարգերի պահպանման, բնական պաշարների կայուն կառավարման և էկոլոգիական գիտելիքների փոխանցման գործում՝ շեշտելով, որ հաճախ հենց կանայք են կանգնած կենսաբազմազանության պաշտպանության, կայուն գյուղատնտեսության ներդրման, անտառների ու ջրային ռեսուրսների պահպանության և համայնքների դիմակայունության ապահովման համար իրականացվող աշխատանքների առաջնագծում:

Այս համատեքստում ընդգծվել է բնապահպանության, զարգացման և գենդերային հավասարության օրակարգերի առավել ներդաշնակ քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունն առկա մարտահրավերների հաղթահարման համար:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿ Կանայք (UN Women) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) համակազմակերպմամբ։

Ծանոթագրություն․ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է»,- ասվում է հաղորդագրությունում։