Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի առևտրաժամանցային կենտրոններից մեկում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը առևտրաժամանցային կենտրոնում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Միջոցառումն իրականացրեց ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումը։

Ուսումնավարժության շրջանակներում մոդելավորվեց կենդանի սցենար. ազդարարման համակարգի և բարձրախոսի միջոցով հնչեց «Հրդեհ» ազդանշան, որին հաջորդեց կենտրոնի աշխատակիցների և այցելուների անհապաղ տարհանումը անվտանգ գոտի։

Փրկարարական խմբերն անմիջապես անցան հետախուզական փուլին՝ պարզելով հրդեհի օջախը, կրակի տարածման ուղիները, վտանգված անձանց գտնվելու վայրերն ու փրկման հնարավոր երթուղիները, ինչպես նաև թունավոր և դյուրավառ նյութերի առկայությունը։ Հետախուզությանը զուգընթաց կատարվեց մարտական բացազատում։

Ուսումնավարժության առանձնահատուկ տարրը փրկարարների գործողություններն էին բարձրահարկ ծխապատ գոտում. տանիքում հայտնաբերված պայմանական տուժածները դուրս բերվեցին ավտոսանդուղքի և պարանների միջոցով, որից հետո բժշկական օղակն անմիջապես ցուցաբերեց առաջին օգնություն։

Ուսումնավարժության ավարտին անցկացվեց մանրամասն ամփոփում ինչպես մասնակից անձնակազմի, այնպես էլ կենտրոնի ղեկավար կազմի հետ։ Ստորաբաժանման առջև դրված բոլոր խնդիրները գնահատվեցին որպես կատարված, իսկ ուսումնավարժությունն ամբողջությամբ արժանացավ «լավ» գնահատականի։