Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի իշխանությունների հետ՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունների լուծման նպատակով։

Կուբայի նախագահի խոսքով՝ կուբացի պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել, «որպեսզի երկխոսության միջոցով գտնեն երկրների միջև առկա երկկողմ տարաձայնությունների հնարավոր լուծումներ»։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահի ելույթից մի քանի ժամ առաջ Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել 51 կալանավորի՝ Վատիկանի միջնորդությամբ, սակայն չի հստակեցվել՝ խոսքը շարքային, թե քաղբանտարկյալների մասին է։

Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբայի կառավարությունը «շուտով կփլուզվի»։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի վարչակազմը փորձում էր գործակալներ հավաքագրել Կուբայի կառավարությունում՝ երկրում մինչև 2026 թվականի վերջ իշխանափոխություն իրականացնելու նպատակով։

Միաժամանակ Մարկո Ռուբիոն բանակցություններ էր վարում Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռան հետ, հաղորդել էր Axios-ը։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը արգելափակել էր Կուբա նավթի մատակարարումները, երբ ամերիկյան հատուկջոկատայինները հունվարի սկզբին գերեվարել էին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ Վաշինգտոնի այդ քայլերը խորացրել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և ավելի են թուլացրել Կուբայի տնտեսությունը։