Հակակոռուպցիոն դատարանի մոտ ակցիա իրականացնող 3 քաղաքացի է ձերբակալվել։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ին հայտնեց, որ նրանք ձերբակալվել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Ձերբակալված քաղաքացիները ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումում են:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Նախաքննական մարմինը պահանջում է երկարացնել նրա նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։