Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությունից հետո

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ստացել է Իրանի իշխանությունների թույլտվությունը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Turkish Minute-ը։

Ըստ նրա՝ նեղուցի մոտ գտնվող 15 թուրքական նավերից մեկին թույլատրվել է անցնել, քանի որ այն օգտագործել է իրանական նավահանգիստը։

«Մենք այնտեղ ունեինք 15 նավ։ Իրանի իշխանություններից թույլտվություն ստացանք մեկի համար, քանի որ այն օգտագործել է իրանական նավահանգիստ, և մենք այն անցանք»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ մնացած 14 նավերը սպասում են, և որ դրանք առայժմ որևէ խնդիր չունեն։

Reuters-ը, հղում անելով թուրքական նախարարությանը, նույնականացրել է անցած նավը որպես Rozana՝ նշելով, որ տարածքում գտնվող թուրքական սեփականության նավերի վրա, ընդհանուր առմամբ, 171 հոգանոց անձնակազմ կա։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Անկարան նեղուցի համար ամենաբարձր մակարդակի անվտանգության նախազգուշացում է տվել՝ միաժամանակ շարունակելով կապերը իրանցի պաշտոնյաների հետ մյուս նավերի անցման վերաբերյալ։

Հորմուզի նեղուցը դարձել է նոր թեժ կետ՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր։ Հակամարտությունը փաստացի փակել է նեղուցը բնականոն երթևեկության համար՝ առևտրային նավերը թողնելով արգելափակված և մտահոգություններ առաջացնելով համաշխարհային էներգամատակարարումների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի