Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանում հայերենի դասընթացներ են կազմակերպվում
Քաղաքականություն
13.03.2026 | 19:31
Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտում հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում։ Սա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության մասին» զեկույցում, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման։
Փաստաթղթի համաձայն՝ դասընթացներն անցկացվում են Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ներքո գործող օտար լեզուների կենտրոնում: Նշվում է, որ ուսուցում է առաջարկվում մի քանի լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, հայերեն, պարսկերեն, ռուսերեն և վրացերեն։
Բացի այդ, իտալերենի դասընթացներ են կազմակերպվել Ադրբեջանում հավատարմագրված Իտալիայի ռազմական կցորդի գրասենյակի աջակցությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ անցկացվել են նաև չինարենի տարրական և միջին մակարդակի դասընթացներ: Դրանք կազմակերպվել են Ադրբեջանում Չինաստանի ռազմական կցորդի գրասենյակի աջակցությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի