Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր, որ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր նկատմամբ ճնշումը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մասամբ չեղարկեց Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ նավթի գների աճը սառեցնելու համար, գրում է France 24-ը։

«Այսօր Ռուսաստանը կարող է կարծել, որ Իրանում պատերազմն իրեն հանգիստ կտա։ Սխալվում է»,- ասել է  նա իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ այս շաբաթվա սկզբին G7-ի հանդիպման ժամանակ «վերահաստատել են, որ նավթի գների աճը ոչ մի դեպքում չպետք է ստիպի վերանայել Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցների քաղաքականությունը»։

Ֆրանսիայի նախագահականի տվյալներով՝ Մակրոնի և Զելենսկիի միջև Փարիզում կայանալիք բանակցությունները կկենտրոնանան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումն ուժեղացման վրա՝ թիրախավորելով նրա «ստվերային նավատորմը», որը բաղկացած է նավթ տեղափոխելու համար օգտագործվող լցանավերից, որոնք խախտել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժման հետ կապված սահմանված պատժամիջոցները։

Մակրոնն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից որոշ ռուսական նավթամթերքների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը՝ նավթի գների կտրուկ աճը զսպելու համար, ժամանակավոր և սահմանափակ է, հավելելով, որ G7-ի դիրքորոշումը մնում է այն, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը չի արդարացնում ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։

«Ամբողջությամբ ճիշտ է, որ Միացյալ Նահանգները սահմանափակ բացառություններ է տվել։ Ինչ վերաբերում է G7-ին, ապա ընդհանուր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն է, իսկ եվրոպացիների և Ֆրանսիայի համար՝ դրանք պահպանելը։ Ներկայիս իրավիճակը ոչ մի կերպ չի արդարացնում այդ պատժամիջոցների վերացումը»,- ասել է նա։

Միացյալ Նահանգները 30-օրյա արտոնություն է տվել երկրներին՝ ծովում մնացած ռուսական նավթ և նավթամթերք գնելու համար, ինչը քննադատության է արժանացել Գերմանիայի և այլ եվրոպական դաշնակիցների կողմից, սակայն հավանություն է ստացել Մոսկվայից։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Զելենսկին և Մակրոնը կքննարկեն նաև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերը։

Կրեմլը հայտարարել է, որ նախատեսված հանդիպումը կխոչընդոտի խաղաղության գործընթացին, և որ «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձի գաղափարն ինքնին աբսուրդ է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ կհրաժարվի «նավթի հետ կապված որոշակի պատժամիջոցներից»։ Նա բացահայտ չէր հիշատակել Ռուսաստանին, չնայած մեկնաբանությունը հաջորդել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։

Միացյալ Նահանգներն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ նոր եռակողմ խաղաղության բանակցություններ սկսել հաջորդ շաբաթ։ Զելենսկիի խոսքով՝ բանակցությունները կարող են անցկացվել Շվեյցարիայում կամ Թուրքիայում։

Ուկրաինայի նախագահը հինգշաբթի ժամանել էր Ռումինիա՝ Փարիզի հանդիպումից առաջ, սպասվում է, որ եվրոպական շրջագայության ընթացքում նա կայցելի նաև Իսպանիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի