Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի գերագույն առաջնորդը «վիրավոր է, հավանաբար՝ այլանդակված»

Լուրեր

16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խոսել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շարունակվող ռազմական  գործողության մասին։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչնչացնում է Իրանի արմատական ​​ռեժիմի զինված ուժերն այնպիսի ձևով, ինչպես աշխարհը երբեք չի տեսել», և որ իրանական զինված ուժերը դարձել են «անարդյունավետ մարտերում», գրում է BBC-ն:

Նա ասել է, թե ԱՄՆ-ի և Իսրայելի միացյալ ռազմաօդային ուժերն «անպարտելի» են, և որ նրանց հետախուզությունը դառնում է «ավելի լավ և ավելի բարդ»։ Հեգսեթը նաև պնդել է, որ Իրանը չունի ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանություն կամ նավատորմ, և որ նրանց հրթիռային կայանքները ոչնչացվում են։ Ըստ նրա՝ Իրանի հրթիռների քանակը նվազել է 90%-ով, իսկ նրանց միակողմանի հարձակման անօդաչու թռչող սարքերը՝ 95%-ով։

«Բայց խնդիրը միայն այն չէ, որ Իրանը չունի գործող ռազմաօդային ուժեր, կամ նրանց ամբողջ նավատորմը գտնվում է Պարսից ծոցի հատակում, կամ նրանց հրթիռային ուժերն ամեն օր կրճատվում են, ավելի կարևորը՝ նրանք նաև չունեն ավելին կառուցելու հնարավորություն»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Իրանը «լիովին հուսահատություն» է դրսևորում Հորմուզի նեղուցում։

Ինչ վերաբերում է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, ըստ Հեգսեթի՝ նա «վիրավորվել է» և, «հավանաբար, այլանդակված» է։ Հղում անելով Մոջթաբայի գրավոր հայտարարությանը, որը երեկ ընթերցվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ, Հեգսեթը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ Մոջթաբայի տեսագրություն կամ ձայնագրություն չկար։

«Կարծում եմ՝ դուք գիտեք, թե ինչու»,- հավելել է նա։

Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, թե Մոջթաբան «վախեցած» է և «վիրավոր», պնդելով, որ նա «փախուստի մեջ է» և «զուրկ լեգիտիմությունից»։ Հեգսեթի համոզմամբ՝ Իրանի ղեկավարությունը թաքնվում է, և Ամերիկայի կամքն «անսասան է, մեր տարբերակները առավելագույնի են հասցված, իսկ մեր հնարավորությունները դեռ աճում են»։

Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ-ն այսօր կրկին կձեռնարկի «Իրանի երկնքի դեմ ամենազանգվածային հարվածը»։

Հարցին՝ ե՞րբ կարող է Հորմուզի նեղուցը կրկին լիովին գործարկվել, նա ընդգծել է, որ նեղուցում երթևեկությունը խաթարող միակ գործոնն Իրանն է, այդ պատճառով ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն Իրանի նավատորմի ոչնչացումն էր, և որ ԱՄՆ-ն աշխատում է «էներգիայի հոսքն» ապահովելու ուղղությամբ։

Ուշադրություն դարձնելով Իրանի միջուկային դիրքորոշմանը՝ Հեգսեթը նշել է, որ Իրանի բալիստիկ հրթիռներ արձակելու կարողության վերացումը կապահովի, որ երկիրը հրաժարվի իր միջուկային հնարավորություններից։

Ասուլիսի ընթացքում Հեգսեթին հարցրել են նաև Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա կատարված մահացու հարվածի մասին։ Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին դպրոցին հարվածելու համար։ Հարձակումից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ուսումնասիրում է միջադեպի մասին հաղորդագրությունները, մինչդեռ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «տեղյակ չեն» տարածքում իրականացվող որևէ գործողության մասին։ Հեգսեթն ասել է, որ CENTCOM-ը նշանակել է հետաքննող սպայի, «անհրաժեշտության դեպքում՝ ժամանակ կպահանջի» պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել այս միջադեպի ժամանակ։

Նա, միաժամանակ, պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել գործողությունը «երբեք չի թիրախավորում քաղաքացիական անձանց» Իրանի հետ պատերազմում։

Լրագրողներից մեկը հիշատակել է նաև հաղորդումներն այն մասին, որ Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգը, ինչը Սպիտակ տունը հետագայում հերքել է։ Հարցին՝ արդյո՞ք Իրանն ունի նման հարված հասցնելու կարողություն, նա պատասխանել է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները վերահսկում են բոլոր հնարավոր սպառնալիքները՝ ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար, և որ այդ հաղորդագրությունները «ոչ մի կերպ չեն ազդել մեզ վրա»։

Ըստ նրա՝ Իրանը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում կարող է ձեռնարկել տարբեր գործողություններ, այդ թվում՝ «ներգրավել իր պրոքսիներին և նրանց մարտական ​​գործողություններում  ներգրավել», ինչը դեռևս չի կարողացել անել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի