Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պնդելով, որ տնօրենի քայլը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախյան թեմային վերաբերող գիրք նվիրել, պետական արարողակարգի շրջանակում կարող էր դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ երկիմաստ ուղերձ։

Մարիա Կարապետյանի խոսքով Հայաստանը հստակ հայտարարել է իր արտաքին քաղաքական դիրքորոշման մասին։ «Արդեն տևական ժամանակ պետությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ղարաբաղյան շարժումը և որ չունի Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարց իր արտաքին օրակարգում։ Ճի՞շտ է»,- ընդգծել է պատգամավորը։

Ըստ Կարապետյանի՝ քանի որ Հայաստան այցելած պաշտոնյան ամենաբարձրաստիճանն էր ԱՄՆ-ից, նրա հետ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն կարող էր մեկնաբանվել որպես պաշտոնական ուղերձ։ Նա զուգահեռներ է անցկացրել նախկինում ձևավորված պրակտիկայի հետ, երբ պետության որդեգրած քաղաքականությանը հակասող ուղերձներ էին հղվում այլ խողովակներով։

 Պատգամավորը պարզաբանել է, որ պետական պաշտոնյան, անկախ իր գիտական կամ քաղաքացիական ինքնությունից, պետական այցի շրջանակում ներկայացնում է պետության քաղաքականությունը, և ցանկացած ինքնագործունեություն կարող է սխալ մեկնաբանվել։ Նա օրինակ է բերել Շահ Աբասի կողմից իրականացված հայաթափության պատմությունը՝ նշելով, որ այսօր Հայաստանը Իրանի պաշտոնյաներին նման գրքեր չի նվիրում, քանի որ որոշում է կայացվել այդ պատմական իրողությունները չդարձնել ներկա քաղաքականության մաս։

«Ո՞վ է այդ որոշումը կայացրել մեզ համար, որ այսուհետ Արաքսից հարավ մենք չենք նայում, մոռանում ենք պատմական Հայաստանի երկու նահանգները… և Իրանի պաշտոնյաների հետ հանդիպելիս չենք հիշում մեր պատմությունը, չենք հիշատակում և գրքեր չենք նվիրում արյունալի այդ պատմության մասին»,- հռետորական հարց է տվել Կարապետյանը՝ պատասխանելով՝ այդ որոշումը կայացրել է ռուսական կայսրությունը Թուրքմենչայի պայմանագրով։

Նա շեշտել է, որ եթե ուրիշներն են կայացնում որոշումներ Հայաստանի պատմության և դրա մեջ «գիծ քաշելու» մասին, ապա Հայաստանն ինքը նույնպես պետք է կարողանա կայացնել սեփական արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներ և հետևել դրանց։ «Հիմա հարց է ծագում՝ իսկ մենք մեր մասին ինքնուրույն կարողանո՞ւմ ենք որոշումներ կայացնել մեր արտաքին քաղաքականության մասին, թե՞ այդ որոշումներն անպայման ուրիշները պետք է մեր փոխարեն կայացնեն»։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե նման քաղաքականությունը անցյալի ուրացում է, Մարիա Կարապետյանը հակադարձել է, որ իրականում խոսքը ոչ թե ուրացման, այլ պետական պաշտոնյաների կողմից կարգապահություն պահպանելու մասին է։ Ի պատասխան դիտարկմանը, թե վարչապետը խախտել է Գզոյանի աշխատանքային իրավունքները, պատգամավորը նշել է, որ պաշտոնյան կարող է դիմել դատարան, սակայն շեշտել է, որ պետական պաշտոնյաները պարտավոր են կատարել իրենց հանձնարարությունները։ Նրա խոսքով՝ պետական այցի արարողակարգից դուրս գործողություններն անթույլատրելի են։ «Եթե պետական արարողակարգը այդ պաշտոնյայի հետ չի քննարկել գրքերի նվիրման հարց, դա նշանակում է՝ նա ստացել է ազատություն։ Ո՛չ, դա նշանակում է՝ եթե չենք տվել, չենք տալիս»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան