Թեհրանում Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի վայրի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Ալի Լարիջանին նույնպես մասնակցել է երթին

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի, գրում է DW-ն։

Ալ-Ղոդսի օրը Երուսաղեմի պատմական արաբական անվանումն է, օրվան նվիրված երթերը տեղի են ունենում ամեն տարի՝ իսլամական սրբազան Ռամադանի վերջին ուրբաթ օրը։ Իրանը նշում է, որ այս օրը առիթ է՝ պաղեստինցիներին աջակցություն հայտնելու և մուսուլմանների համար Երուսաղեմի կարևորությունն ընդգծելու համար։

Իրանը չի ճանաչում Իսրայելը և նշում է Ղոդսի օրը 1979 թվականի իսլամական հեղափոխության սկզբից ի վեր։

Ականատեսները պատմել են, որ մարդկանց թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելի փոքր է։

Պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թեհրանում կառավարամետ հանրահավաքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշվում է նաև, որ Իրանի ազգային անվտանգության ղեկավար Ալի Լարիջանին մասնակցել է Թեհրանում անցկացված զանգվածային հանրահավաքին՝ մայրաքաղաքի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարձակումները որակելով «հուսահատությունից դրդված»։

«Այս հարձակումները տեղի են ունենում վախից, հուսահատությունից։ Ուժեղ մարդն ընդհանրապես չի պայթեցնի ցույցերը։ Ակնհայտ է, որ դա ձախողվել է»,- ասել է Լարիջանին պետական ​​հեռուստատեսությանը։

Լարիջանիի ներկայությունն իրանցի պաշտոնյայի ամենաակնառու հրապարակային ելույթն է փետրվարի 28-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պետական ​​հեռուստատեսության կադրերը ցույց են տվել, որ միջոցառմանը ներկա է նաև Ազգային ոստիկանության պետ Ահմադ Ռեզա Ռադանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի