Մի խումբ ցեղասպանագետներ մտահոգություն են հայտնել Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից հեռացման կապակցությամբ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հայ և օտարազգի մի շարք ցեղասպանագետներ բաց նամակ են հղել՝ խորը մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն տնօրեն Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած վերջին անհանգստացնող զարգացումների վերաբերյալ»։

Նշվում է, որ դոկտոր Էդիտա Գզոյանը հրաժարական է տվել, ըստ տեղեկությունների, Կառավարության ճնշման տակ, այլ ոչ թե ազատ ընտրությամբ։

«Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը, նրա ղեկավարությամբ ինստիտուտն ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել է կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանագիտության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանն է եղել Հայոց ցեղասպանության, որն ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության վերականգնման գործին։ Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման ժամանակացույցը և համատեքստը»,- ասվում է նամակում։

Նշվում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ դոկտոր Գզոյանն անձամբ ուղեկցել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ: Նա ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։

«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- ասվում է է նամակում։

Հեղինակներն ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ ինստիտուտի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։

Նշվում է նաև, որ Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից հեռացնելու ցանկացած փորձ լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի դրա հեղինակությունը միջազգային գիտական ​​​​համայնքում: Նման որոշումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլև խորապես մտահոգիչ ազդանշան կհղի աշխարհի առաջատար ցեղասպանագետների համար՝ նրանց հետ պահելով ՀՑԹԻ-ի հետ համագործակցելուց և թուլացնելով համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կարևոր են դրա առաքելության համար:

Այդ պատճառով հեղինակները խստորեն կոչ են անում Հայաստանի կառավարությանը՝ զերծ մնալ ինստիտուտի ղեկավարության գործերին միջամտելուց։ Նրանք կոչ են անում իշխանություններին՝ հարգել ՀՑԹԻ անկախությունը և ապահովել, որ դոկտոր Գզոյանին թույլատրվի շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման կամ միջամտության։ Ինստիտուտի ինքնավարության և ղեկավարության պաշտպանությունը կարևոր է նրա հեղինակությունը պահպանելու, գիտական ​​առաքելությունը պաշտպանելու և միջազգային ակադեմիական հանրության վստահությունը պահպանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի