Թուրքիայի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Թուրքիայի հյուսիսային Թոքաթ նահանգի Նիկսար շրջանում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Լուրջ ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս մասին  հայտնում են տեղական իշխանությունները և արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնյաները։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տվյալները ցույց են տվել, որ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:35-ին՝ 6,37 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկսարում։ Ցնցումը զգացվել է նաև մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ Սամսունում, Չորումում, Ամասիայում և Սինոփում, ինչի պատճառով որոշ բնակիչներ գիշերը դուրս են եկել իրենց տներից:

Թոքաթի նահանգապետ Աբդուլլահ Քոքլուն ասել է, որ երկրաշարժից անմիջապես հետո AFAD խմբեր են ժամանել՝ շրջաններում և գյուղերում վնասի նախնական գնահատականների համար։ Նրա խոսքով՝ նախնական ստուգումները որևէ խոշոր ավերածություն չեն արձանագրել։ Պաշտոնյաները հայտնել են աննշան կառուցվածքային խնդիրների մասին, այդ թվում՝ որոշ դպրոցներում սվաղի ճաքերի և մի քանի շենքերում փոքր վնասների մասին։

Թոքաթի քաղաքապետ Մեհմեթ Քեմալ Յազըջիօղլուն, իր հերթին, ասել է, որ երկրաշարժը զգացվել է ամբողջ տարածաշրջանում։

Սամսունի AFAD-ի նահանգային գրասենյակը հաստատել է, որ երկրաշարժից հետո ուսումնասիրությունները շարունակվում են՝ վերահաստատելով, որ տուժած նահանգներում լուրջ բացասական հետևանքներ չեն գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի