Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են․ Մակրոն

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Իրաքի ինքնավար Քուրդիստանի Էրբիլ քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Le Monde ը։

«Զինված ուժերի անդամը մահացել է Ֆրանսիայի համար՝ Իրաքի Էրբիլ շրջանում հարձակման ժամանակ»,- գրել է Մակրոնը X-ում՝ հաստատելով Մերձավոր Արևելքի պատերազմում առաջին ֆրանսիացի զինվորականի մահը։

Նա հավելել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել են ևս մի քանի զինվորներ։ Ֆրանսիական զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ դա անօդաչու թռչող սարքի հարձակում է եղել զորավարժություններ անցկացնող զորքերի վրա։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։

Էրբիլի նահանգապետը հայտնել է, որ հարվածն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքով՝ Մալա Քարայի բազայում, որը գտնվում է տարածաշրջանային մայրաքաղաքից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա:

Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր, տարածաշրջանը թիրախավորվել է իրանամետ խմբավորումների կողմից։ Ֆրանսիացի զինվորներին վիրավորած հարձակումը հաջորդել է Էրբիլում գտնվող իտալական բազայի վրա անօդաչու թռչող սարքի առանձին հարվածին։ Այդ ժամանակ ոչ ոք չի տուժել։ ;Դրանից հետո Իտալիան հայտարարել է, որ ժամանակավորապես դուրս է բերում իր զինվորական անձնակազմը բազայից։

Մի քանի երկրներից, այդ թվում՝ Իտալիայից և Ֆրանսիայից զինվորներ մարզում են Իրաքյան Քուրդիստանի քրդական անվտանգության ուժերի անդամներին՝ Վաշինգտոնի գլխավորած միջազգային հակաջիհադիստական ​​կոալիցիայի շրջանակում։

Փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո, որոնք հանգեցրին Թեհրանի պատասխան հարձակումներին Մերձավոր Արևելքում և դրանից դուրս, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդել է, որ իր երկրի դիրքորոշումը «զուտ պաշտպանական» բնույթ է կրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի