Իրաքում ամերիկյան KC-135 ինքնաթիռ է կործանվել

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հայտնում  են, որ KC-135 լիցքավորող ինքնաթիռը կործանվել է Իրաքի արևմուտքում՝ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի արդյունքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ինքնաթիռներից մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, մյուսn անվտանգ վայրէջք է կատարել։ Սա թշնամական կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ, որը վերահսկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը։

KC-135-ը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում կործանված չորրորդ ամերիկյան ռազմական ինքնաթիռն է։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողության սկզբում Քուվեյթը սխալմամբ խոցել էր երեք ամերիկյան F-15 կործանիչներ։

«Իրաքի իսլամական դիմադրությունը», որը Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումների կոալիցիա է, ստանձնել է  ամերիկյան KC-135 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։

Reuters-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ խումբը պնդում է, որ ինքնաթիռը խոցել է «երկրի ինքնիշխանության և օդային տարածքի պաշտպանության համար»։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ միջադեպին մասնակցած մյուս ինքնաթիռը նույնպես KC-135 էր, և որ կործանված ինքնաթիռում մինչև վեց զինծառայող է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի