ԱՄՆ-ն կզղջա իր «լուրջ սխալի» համար. Լարիջանի

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ ԱՄՆ-ը չի զղջացել «լուրջ սխալի» համար, որը կատարել է ռազմական գործողություն սկսելով:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է արագ հաղթանակի։ Պատերազմ սկսելը հեշտ է, բայց մի քանի թվիթերով հնարավոր չէ հաղթել: Մենք չենք հանգստանա, քանի դեռ չենք ստիպել ձեզ զղջալ այս լուրջ սխալի համար»,- գրել Է նա X-ի իր միկրոբլոգում։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ ժողովրդին ուղղված իր ուղերձում կոչ էր արել Իրանի ժողովրդին միասնության և նշել, որ Իրանը չի հրաժարվի հակամարտության ընթացքում զոհվածների համար վրեժխնդրությունից։

Խամենեին ասել է, որ պատերազմի ընթացքում «Իրանի ժողովրդի միասնությունն ու ներկայությունը ցույց են տվել նրանց վճռականությունը», և նա կոչ է արել շարունակել հանրության մասնակցությունը քաղաքական, սոցիալական և ազգային հարցերում։ Նա նաև կոչ է արել իրանցիներին պահպանել համերաշխություն և աջակցել միմյանց հակամարտության ընթացքում։

Խամենեին ասել է, որ Իրանը ուսումնասիրում է իր հակառակորդների դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունը, եթե պատերազմը շարունակվի։ Թեհրանն, ըստ նրա, կպահանջի փոխհատուցում հակամարտության ընթացքում պատճառված վնասների համար և զգուշացրել, որ եթե փոխհատուցումները չվճարվեն, Իրանը միջոցներ կձեռնարկի «իր թշնամիների ակտիվների դեմ կամ կոչնչացնի դրանք»։