Թուրքիան դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ցանկացած ծրագրի. Ֆիդան

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ներքին հակամարտություն հրահրելու ցանկացած փորձի, գրում է Turkiye today-ը։

«Մենք դեմ ենք ցանկացած ծրագրի, որը նպատակ ունի քաղաքացիական պատերազմ հրահրել Իրանում կամ հակամարտություններ հրահրել էթնիկ կամ կրոնական բաժանարար գծերով»,- ասել է Ֆիդանը Անկարայում գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանը նաև զգուշացրել է, որ Իրանում անջատողականությունը խրախուսելուն ուղղված սցենարներ են բարձրացվում։

«Կարևոր է, որ բանակցությունները շարունակվեն առանց ընդհատումների։ Մեր երկիրը կշարունակի համագործակցել բոլոր կողմերի հետ՝ հանուն խաղաղության։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է նա։

Միաժամանակ, թուրք պաշտոնյան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի կողմից հարևան Լիբանանի ռմբակոծությունները։

«Իսրայելը, որը վարում է էքսպանսիոնիստական ​​քաղաքականություն, իր կեղտոտ պատերազմը բերում է Լիբանան։ Իսրայելի հարձակումները պետք է դադարեցվեն՝ նախքան Լիբանան պետության փլուզումը»,- ասել է նա։

Մերձավոր Արևելքում լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ին համատեղ հարձակումներ սկսեցին Իրանի վրա, որոնց հետևանքով մինչ օրս զոհվել է ավելի քան 1300 մարդ, այդ թվում՝ երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և ավելի քան 150 երեխա։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է նաև ավելի քան 10,000 մարդ։

Թեհրանը հակադարձում է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներով՝ ուղղված Իսրայելին, Հորդանանին, Իրաքին և Պարսից ծոցի մի քանի երկրների, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի