Մեքենան հրկիզելու պատվերը նախկին ու ներկա պաշտոնյաներ են տվել․ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շուրջ մեկ տարի առաջ իր տան դիմաց մեքենայի հրկիզման դեպքով առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն։

«Հրկիզողին գտել են, բայց մի քանի օր հետո նրանց տուն են թողել։ Երկու երեխա են եղել՝ մինչև 20 տարեկան»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդների հարազատներից ոմանք կապ են հաստատել իր հետ և որոշ տեղեկություններ փոխանցել։ Միաժամանակ, ավագանու ընդդիմադիր անդամը պնդեց, որ դեպքի հետևում կանգնած են որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ, սակայն անուններ չհրապարակեց՝ նշելով, որ դա պետք է անեն իրավապահ մարմինները։

«Մի քանի օրից արդեն առաջին դատական նիստն է լինելու, և շատ բաներ պարզ կդառնան»,- ասաց Ստեփանյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը տեղեկացրեց, որ երիտասարդները ներկայում ազատության մեջ են և նրանց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէ։ Նա նաև հավելեց, որ անձամբ չի առերեսվել երիտասարդների հետ, սակայն ծանոթ է քրեական գործի նյութերին։

Հիշեցնենք, որ 2025-ի մայիսի 6-ին հրկիզել էին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ։ Գույք ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Այս հանցանքը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան