ԱՄՆ հետախուզությունն Իրանում ռեժիմի փլուզման նշաններ չի տեսնում գրեթե երկու շաբաթ տևող հարվածներից հետո. Reuters

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Իրանի ղեկավարության դիրքորոշումը մեծ մասամբ անփոփոխ է մնում և մոտ ապագայում փլուզման վտանգի տակ չէ։ Նման եզրակացության է հանգել ԱՄՆ հետախուզությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ «բազմաթիվ» հետախուզական զեկույցներ եզրակացնում են, որ իրանական ռեժիմը «պահպանում է բնակչության նկատմամբ վերահսկողությունը»։

Իսրայելցի պաշտոնյաները փակ հանդիպումների ժամանակ նաև խոստովանել են՝ վստահ չեն, որ պատերազմը կհանգեցնի Իրանում ռեժիմի փոփոխության, Reuters-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Գործակալությունը նաև նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավը կկարողանա տապալել Իրանի ներկայիս կառավարությունը։ Reuters-ի աղբյուրներից մեկը ենթադրություն է հայտնել, որ դա կպահանջի ցամաքային գործողություն։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին Իրանին հարվածել փետրվարի 28-ին։ Ի պատասխան՝ Թեհրանը հարձակումներ սկսեց Իսրայելի և այն երկրների վրա, որոնց Վաշինգտոնի դաշնակիցներ է համարում։ Փետրվարի 28-ին Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվեց երկրի նոր գերագույն առաջնորդ։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ կաջակցի Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա պատրաստ չլինի համաձայնվել իր պահանջներին։ Հրապարակավ Թրամփը հայտարարել է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը երկրի «անվերապահ կապիտուլյացիայից» հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի