ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։