Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
Մշակույթ
11.03.2026 | 21:02
Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում։ Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը՝ ներկայացնելով երգի տեսահոլովակի պրեմիերան։
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն
նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով: