ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ռուսաստանն արագորեն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» իր գործիքները»։ Այս մասին հայտարարել է  Դմիտրի Պեսկովը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում «Ժամանակակից մեդիա. տեխնոլոգիաներ, իմաստ, անձնակազմ» կոնֆերանսի ժամանակ։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «թշնամական սոցիալական ցանցերը» ներկայում տարածված են ԱՊՀ-ում և ամբողջ աշխարհում, բայց Ռուսաստանը չի գործում «այդ միջավայրերում» և չի աշխատում Telegram-ի հետ։ Հետևաբար, ընդգծել է նա, անհրաժեշտ է մտածել՝ ուր «հասցնել ուղերձը», գրում է Forbes-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Max մեսենջերը պետք է ավելի գրավիչ դառնա ԱՊՀ օգտատերերի համար, քան իր մրցակիցները, և գերազանցի մրցակիցներին։ Նրա կարծիքով՝ սա թույլ կտա Ռուսաստանին իր դիրքորոշումը հաղորդել հարևան երկրների բնակիչներին «թշնամական տեղեկատվական միջավայրում»։

Պեսկովը նաև կոչ է արել մարդկանց՝ «դադարել մտածել Telegram-ի մասին» և սկսել մտածել Max-ի լսարանը մեծացնելու մասին։

Անցյալ տարվա օգոստոսին Ռոսկոմնադզորը հայտարարել էր Telegram-ում զանգերի «մասնակի սահմանափակման» մասին՝ նշելով այդ միջոցառումները որպես հանցավոր գործունեության դեմ պայքարի միջոցեն։ 2026 թվականի փետրվարին Ռոսկոմնադզորը հաստատել էր սահմանափակումների խստացումը՝ նշելով սոցիալական ցանցի ղեկավարության կողմից օրենքի պահանջները չկատարելու փաստը։

Նույն ամսվա կեսերին թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսութ Շադաևը, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել էր, որ, ըստ Ռուսաստանի իրավապահ մարմինների, օտարերկրյա հետախուզական գործակալությունները հասանելիություն ունեն Telegram-ի հաղորդագրություններին։

Փետրվարի վերջին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ներքին գործերի նախարարության և Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նյութերին, հայտնել էին, որ Ռուսաստանում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար։ Դուրովը դա անվանել էր մեսենջերը սահմանափակելու նոր պատրվակ։

Մարտի 5-ին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) Forbes-ին տեղեկացրել էր, որ Telegram-ում և Ռուսաստանում Ռոսկոմնադզորի կողմից սահմանափակված այլ հարթակներում գովազդը համարվում է օրենքի խախտում։  Նման դեպքերում պատասխանատվություն են կրում և՛ գովազդատուն, և՛ գովազդային նյութերի տարածողը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի