Իսպանիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայի կառավարությունը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։ Թագավորության Արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ Թել Ավիվում Իսպանիայի դեսպանատունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Իսպանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները «նորմալ են գործում», չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ կրճատել առևտուրը Մադրիդի հետ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին Իսպանիայի դեմ լինելու պատճառով, հայտարարել է երկրի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Վարչապետ Պեդրո Սանչեսի ձախակողմյան կառավարությունն անցյալ շաբաթ Թրամփի զայրույթն էր առաջացրել՝ պատերազմն անխոհեմ և անօրինական համարելով, միաժամանակ, արգելելով Թեհրանի դեմ հարձակման ժամանակ ԱՄՆ ինքնաթիռներին օգտագործել համատեղ շահագործվող բազաները Իսպանիայի հարավում։

Խոսե Մանուել Ալբարեսը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում Իսպանիայի դեսպանատունը և Մադրիդում ԱՄՆ դեսպանատունը գործում են «բացարձակ նորմալ» ռեժիմով։

«Վաշինգտոնում մեր դեսպանատունը գործում է բնականոն և ունի բոլոր այն կապերը, որոնք պետք է ունենա, ինչպես միշտ»,- ասել է նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Մադրիդում ԱՄՆ դեսպանատանը։

Թրամփը մարտի 3-ին սպառնացել էր Մադրիդի նկատմամբ առևտրային էմբարգո կիրառել՝ նաև հղում անելով վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի նոր պաշտպանական ծախսերի նպատակին՝ ազգային ՀՆԱ-ի 5%-ին չհասնելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի