Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իրանական ընդդիմության անդամ է սպանվել

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Իրաքի Քուրդիստանի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է իրանական քրդական զինված ընդդիմադիր խմբի անդամ, հայտնել է նրա աքսորյալ կուսակցությունը, որի բարձրաստիճան պաշտոնյան հարձակման համար մեղադրել է Իրանին, գրում է France 24-ը։

«Կոմալա» կուսակցությունն Իրաքում գործող մի քանի իրանական քրդական խմբավորումներից է, որոնք վաղուց դեմ են արտահայտվել Իսլամական Հանրապետությանը։ Կազմակերպությունը հայտնել է, որ առնվազն ութ անօդաչու թռչող սարք է թիրախավորել կուսակցության դիրքերը՝ սպանելով մեկ մարտիկի։

«Կոմալա»-ի բարձրաստիճան անդամ Ալի Ռանջդերը հայտնել է, որ երկու ալիքով հարձակումը տեղի է ունեցել Սուլեյմանիա քաղաքի մոտ գտնվող Զրգվեզալա շրջանում։ Նա մեղադրել է Իրանին։ Ռանջդերը հավելել է, որ վիրավորվել են նաև երկու մարտիկներ, որոնցից մեկը տեղափոխվել է Սուլեյմանիայի հիվանդանոց։

Լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ  երեքշաբթի անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դիվանագիտական ​​​​հաստատությանը՝ առանց որևէ վնաս պատճառելու: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբերի կողմից։

Washington Post-ի և Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադի դիվանագիտական ​​աջակցության կենտրոնին, որն ամերիկացի դիվանագետների համար նախատեսված ընդարձակ լոգիստիկ կենտրոն է Բաղդադի օդանավակայանի մոտ։

Washington Post-ը նշում է, որ համալիրի ուղղությամբ, ընդհանուր առմամբ, վեց անօդաչու թռչող սարք է արձակվել, որոնցից հինգը խոցվել է։ Նշվում է, որ հարձակումը, հավանաբար, իրականացրել են Իրաքի «Իսլամական դիմադրության» հովանու ներքո գործող մարտիկները, որն Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների կոալիցիա է և ակտիվացրել է հարձակումներն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց ի վեր։

Իրաքի հյուսիսում առնվազն երեք անօդաչու թռչող սարք որսացել է Քուրդիստանի Էրբիլի ծայրամասում, զոհերի մասին տեղեկություններ չկան։

ԱՄՆ ռազմաբազան գտնվում է Էրբիլի օդանավակայանի մոտակայքում, և քաղաքն Իրանի ու իրանամետ զինված խմբավորումների կողմից պատասխան հարվածների հիմնական թիրախ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի