Հավատում ենք խոսքին, որ Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի տրամադրում Իրանին. Ուիթկոֆ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է պատերազմի ժամանակ Իրանի հետ հետախուզական տվյալներ կիսվելու մեղադրանքները, ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դե` կարելի է նրանց խոսքին հավատալ։ Հուսանք, որ նրանք դա չեն փոխանցում»,- ասել է Ուիթկոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, որ ինքն ու Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, մարտի 9-ի առավոտյան առանձին հեռախոսազրույց են ունեցել Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովի հետ․ վերջինը նույնն է կրկնել՝ Ռուսաստանը չի կիսվում հետախուզական տվյալներով Իրանի հետ։

Միևնույն ժամանակ, MS Now-ն, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, մարտի 7-ին հաղորդել էր, որ Ռուսաստանն Իրանի հետ կիսվում է տեղեկատվությամբ, որը կարող է օգնել նրան հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավերին, ինքնաթիռներին և ռազմական բազաներին։

«Ռուսաստանը հետախուզական օգնություն է ցուցաբերում Իրանին»,- հայտարարել էր պաշտոնյան։

Մեկ այլ պաշտոնյա էլ նշել է. «Ես չեմ տեսել որևէ բան, որը կցույց տա, որ Ռուսաստանը ռազմավարական կամ մարտավարական մարտական ​​դեր է խաղում»։

Մարտի 9-ին Ֆլորիդայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ իր զրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդը «շատ տպավորված էր այն ամենով, ինչ տեսել է» Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ հաջողությունների վերաբերյալ։ Ավելի ուշ նա ասել էր, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը ցանկություն է հայտնել օգնել Իրանի հետ հակամարտության կարգավորմանը։

«Ես ասացի՝ «Դուք կարող եք ավելի շատ օգուտ տալ, եթե դադարեցնեք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ Դա շատ ավելի օգտակար կլիներ»»,- եզրափակել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի