Իրանի ոստիկանապետը հայտարարել է, որ հակակառավարական ցուցարարներին կվերաբերվեն որպես «թշնամիների»

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Իրանի ցուցարարներին կվերաբերվեն որպես թշնամիների, եթե նրանք աջակցեն Թեհրանի թշնամիներին, զգուշացրել է երկրի ոստիկանապետ Ահմադ-Ռեզա Ռադանը երեքշաբթի երեկոյան IRIB պետական հեռուստաալիքի եթերում՝ մտավախությունների ֆոնին, որ պատերազմի ֆոնին զանգվածային հակակառավարական ցույցերը կարող են վերսկսվել։

«Եթե որևէ մեկը հանդես գա թշնամու ցանկություններին համապատասխան, մենք այլևս նրան չենք համարի պարզապես ցուցարար, մենք նրան կդիտարկենք որպես թշնամի։ Եվ մենք նրանց հետ կանենք այն, ինչ անում ենք թշնամու հետ։ Մենք նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամիների հետ։ Մեր բոլոր ուժերը նույնպես պատրաստ են՝ ձեռքերը ձգանի վրա, պատրաստ պաշտպանել իրենց հեղափոխությունը»,- ասել է ազգային ոստիկանության պետը։

Այս զգուշացումը հնչում են այն բանից հետո, երբ իշխանությունները ճնշեցին կառավարության դեմ բողոքի ցույցերը հունվարին, որոնք բռնկվել էին մեկ ամիս առաջ պատժամիջոցների տակ գտնվող երկրում տնտեսական դժգոհությունների պատճառով։ Իշխանությունները բողոքի ցույցերը համարում էին «անկարգություններ», և Ռադանը մի պահ վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին՝ հանձնվել կամ ենթարկվել օրենքի ողջ խստությանը։

Իրանի իշխանություններն ընդունում են անկարգությունների ժամանակ ավելի քան 3000 մարդու մահը, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամների և պատահական անցորդների, սակայն պնդում են, որ բռնությունը պայմանավորված է եղել Իրանի թշնամիների կողմից հրահրված «ահաբեկչական գործողություններով»։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն (HRANA), սակայն, գրանցել է ավելի քան 7000 սպանություն, չնայած զոհերի թիվը, ըստ կազմակերպության, կարող է շատ ավելի բարձր լինել։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է ավելի քան 50,000 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում ողջունել էր ցուցարարներին՝ Թեհրանին սպառնալով միջամտել նրանց անունից, երբ իշխանությունները սկսել էին մահացու բռնաճնշումները, բայց նրա սպառնալիքները շուտով անցան Իրանի միջուկային ծրագրին։

Վաշինգտոնն Իսրայելի հետ միասին փետրվարի 28-ից հարվածներ է հասցնում Իրանին, ինչը հանգեցրել է Թեհրանի կողմից Իսրայելի և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ պատասխան հարվածների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի