Իրանը Հորմուզի նեղուցում ականապատում է սկսում․ ԱՄՆ-ը խորտակել է ականապատման համար նախատեսված իրանական 16 նավակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 15:55
Պատմական նոր փուլ է բացվում ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերություններում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 15:54
Հյուսիսային Կորեան աջակցություն է հայտնել Իրանի նոր գերագույն առաջնորդին
11.03.2026 | 15:53
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
11.03.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները
11.03.2026 | 15:44
Խավիեր Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից և հեռանում է Հայաստանի հավաքականից
11.03.2026 | 15:39
Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ. Եվրոպական խորհրդարանի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 15:37
Իրանի ոստիկանապետը հայտարարել է, որ հակակառավարական ցուցարարներին կվերաբերվեն որպես «թշնամիների»
11.03.2026 | 15:33
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
11.03.2026 | 15:31
Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է. ԵԽ նախագահն այցով Բաքվում է
11.03.2026 | 15:28
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
11.03.2026 | 15:19
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական հրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ 
11.03.2026 | 15:15
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Դատախազության հայցն ընդունվել է վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց
11.03.2026 | 15:10
ԱԺ ընտրությունները նոր կարգով կանցկացվեն // Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է․ ԼՈՒՐԵՐ
11.03.2026 | 15:06
Փաշինյանը և ԵԽ նախագահ Մեցոլան հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
11.03.2026 | 15:01
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Իրան
Բոլորը

ԱՄՆ-ը մի շարք հարված է հասցրել իրանական նավերին, այդ թվում՝ 16 նավակների, որոնք օգտագործվում են ականապատման համար, այն բանից հետո, երբ Իրանի կողմից Հորմուզի նեղուցն ականապատելու մտադրության մասին հաղորդումներ են տարածվել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM) այս մասին հայտարարել է X-ում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հորմուզի նեղուցի մոտ իրանական ականապատ նավերի ոչնչացումը հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր Truth Social սոցիալական ցանցի էջում: CENTCOM-ը, իր հերթին, հրապարակել է նավակների վրա հարվածների տեսանյութը:

«Ուրախ եմ հայտնել, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք հարվածել և ամբողջությամբ ոչնչացրել ենք 10 ոչ ակտիվ  ականապատ նավակ և/կամ նավ, դեռ շատերը կլինեն։ Ավելին, մենք օգտագործում ենք նույն տեխնոլոգիան և հրթիռային հնարավորությունները, որոնք օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ՝ Հորմուզի նեղուցն ականապատելու փորձ կատարող ցանկացած նավակ կամ նավ մշտապես ոչնչացնելու համար։ Նրանց հետ արագ և դաժան կվարվեն»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Հորմուզի նեղուցը, որը Մերձավոր Արևելքից նավթ տեղափոխելու ամենակարևոր զարկերակներից է, գործնականում չի օգտագործվում քաղաքացիական նավերի կողմից Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ պատերազմի սկսվելուց ի վեր: Փետրվարի 28-ից ի վեր միայն մեկ լցանավ է խուսափել նեղուցում Իրանի հարձակումներից:

Մարտի 10-ի առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանից մեկ լիտր նավթի արտահանում, քանի դեռ ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակում են հարձակումները: ԻՀՊԿ-ն առաջարկել էր  բացառություններ անել այն երկրների համար, որոնք իրենց տարածքից կվտարեն ամերիկացի և իսրայելցի դիվանագետներին:

Դրանից հետո CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզական աղբյուրներին, հաղորդել  էր, որ Իրանը սկսել է նախապատրաստվել Հորմուզի նեղուցում ականապատման իրականացմանը։ Հետագայում Թրամփը Թեհրանին սպառնացել էր «աննախադեպ հետևանքներով», եթե այն սկսի ականապատում իրականացնել նեղուցի ջրերում։

Իսրայելը և Միացյալ Նահանգները փետրվարի 28-ի առավոտյան հարձակվեցին Իրանի վրա՝ զանգվածային հարվածներ հասցնելով նրա տարածքում գտնվող թիրախներին։ Ռազմական գործողությունների առաջին օրը սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու անվտանգության աշխատակիցներ։ Ալի Խամենեին փոխարինման եկավ  նրա 56-ամյա որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Մարտական ​​գործողություններն ազդում են տարածաշրջանի երկրների մեծ մասի վրա, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներ են գրանցվել նաև քաղաքացիական թիրախների վրա։

Ամբողջ աշխարհի համար պատերազմի շոշափելի հետևանքներից մեկը վառելիքի գների կտրուկ աճն էր Հորմուզի նեղուցով նավագնացության դադարեցումից հետո։ Մարտի 9-ին սակարկությունների մեկնարկին նավթի Brent տեսակի գները մոտեցան մեկ բարելի համար 120 դոլարի։ Տարվա սկզբին նույն տեսակի նավթն արժեր մեկ բարելի համար 60 դոլար։ Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրները սկսեցին հայտնել նավթի արտադրության կրճատման մասին՝ արտահանման անհնարինության պատճառով պահեստավորման խնդիրների ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի