Խոստացված 300 դպրոցից շուրջ 200-ը դեռ չկա․ կրթական «մեգանախագծի» իրական պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

300 դպրոց և 500 մանկապարտեզ․ սա կրթության ոլորտում Կառավարության, թերևս, ամենագովազդված ծրագիրն է։ Դրա ո՞ր մասն է իրականացվել․ պաշտոնյաների հայտարարությունները և փաստացի թվերը տարբերվող պատկեր են ուրվագծում։

«Սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու ա անձնական պատասխանատվություն։ Ոչ մեկ ինձ չասի մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չի։ Կարա՞ն էդ գյուղի, հանրապետության ժողովուրդն ասեն՝ վարչապետը սուտ ասեց։ Կարա՞ն, թե՞ չեն կարա։ Իհարկե՝ կարան»,- դեռևս 2024-ի նոյեմբերին Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանին զայրացրել էր մանկապարտեզներից մեկի բացման արարողության հետաձգումը։   

Խոստացված 300 դպրոցից հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ավելի քան 100-ը, 500  մանկապարտեզից ու նախակրթարանից՝ 280-ը: Տվյալները մեզ տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Սա այն դեպքում, երբ ծրագիրը նախատեսվում էր ավարտել 2026 թվականի ընթացքում։ 

«2026 թվականի սեպտեմբերն է ծրագրի ավարտը, սեպտեմբերին վստահաբար կունենանք իմ ասած թվերը և էն դպրոցները, գուցե մի քանիսը մնան, ավարտվածությունը լինելու է 80 տոկոս և ավելի, այդ դպրոցները կավարտվեն 2026-ի ընթացքում»,- 2026-ի բյուջեի քննարկման ժամանակ նշել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը համոզված է, որ մինչև տարեվերջ գործադիրը կկարողանա իրականացնել շուրջ 200 դպրոցի և նույնքան էլ մանկապարտեզի շենքերի կառուցումը, հիմնանորոգումը կամ վերանորոգումը։

Կրթության ոլորտում կառավարության ծրագրի ամենահայտնի կետը թեև սա է, սակայն դրանում այլ թիրախներ էլ կան ընդգրկված։ Նախատեսվում էր մինչև 2026 թվականը  3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսին ընգրկել նախադպրոցական հաստատություններում։ Այս ցուցանիշը ևս դեռևս չի ապահովվել։ 2025 թվականի ավարտի դրությամբ ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս։ 

«Դպրոցի շենքը, դպրոցի ներսի հարդարանք, լսարանների ժամանակակից լինելը, դասասենյակների, լաբորատորիաների հագեցվածությունը, փորձեր անելու հնարավորությունը, շատ, շատ կարևոր է։ Դա իրականում ավելի հեշտ է իրականացնել, քան բարեվարքության հարցը լուծելը, քան կրթության որակի հարցը լուծելը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը։

Շեշտը դրվում է ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա, նշում է կրթության փորձագետը։ Ասում է՝ արվում է այն, ինչը տեսանելի է, ինչը հնարավորություն է տալիս ընտրությունից ընտրություն ազդել հանրային կարծիքի վրա։ Փորձագետը կրթության ոլորտի հետ կապված ավելի վճռական քայլեր է ակնկալում։

«Եթե ուսուցիչը վիրավորում է, սպառնում է, նեղացնում է, մենք չենք կարող խոսել բարեվարքության մասին։ Տվյալ ուսուցիչը չի կարող որակյալ կրթություն ապահովել։ Սա շատ դժվար է անել։ Սրա համար պետք են հեղափոխական, վիրաբուժական միջամտություններ։ Ոչ մի իշխանություն չի ուզում դա անի, որովհետև դա իր ընտրության, ուրեմն, գնահատականի վրա, իր ռեյտինգի վրա թողնելու է բացասական ազդեցություն»,- նշեց փորձագետը։

Դավիթ Ամիրյանի խոսքով՝ կրթության համակարգը մինչև 2018-ի հեղափոխությունն ընկալվում էր որպես իշխանության կողմից զավթված և ստորադասված ինստիտուտ։ Փորձագետի կարծիքով համակարգային խնդիրներից չի հաջողվել ձերբազատվել․ «Մենք պիտի գնայինք զուգահեռ գործողությունների, ցավոտ, վիրաբուժական բարեփոխումների, որին, շատ ափսոսով, բայց մեր ժողովրդի ճնշման տակ իշխանության եկած մարդիկ չունեցան այդքան համարձակություն դա անելու»։

Եթե նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածության դեպքում շեղումն այդքան էլ մեծ չէ, ապա հաջորդ թիրախից շեղումը զգալի է։ Կառավարության մեկ այլ նպատակ էր մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ ԿԳՄՍՆ-ն Factor TV-ին հայտնել է, որ այս պահին նման սարքավորումներով համալրված է դպրոցների 70 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան