Լիբանանում մեկ օրում 100,000 մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Լիբանանում մարդիկ ստիպված են լքել իրենց տները, որոնց կյանքը մեծապես խաթարվել է այն բանից հետո, երբ այս ամիս երկիրը ներքաշվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեջ, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, գրում է DW-ն։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ ավելի քան 667,000 մարդ այժմ գրանցված է որպես ներքին տեղահանված, ինչն ընդամենը մեկ օրում 100,000-ով ավելի է, նշել է ՄԱԿ-ի հանձնակատարի գրասենյակը՝ հղում անելով կառավարության տվյալներին։ Նրանցից շուրջ 120,000-ը տեղավորված է կառավարության կողմից կազմակերպված ապաստարաններում, մինչդեռ մյուսները դեռևս չունեն բնակության վայր, ասվում է փաստաթղթում։

«Շատերը մնում են հարազատների կամ ընկերների մոտ կամ դեռևս կացարան են փնտրում։ Մենք տեսնում ենք մեքենաներ, որոնք շարված են փողոցների երկայնքով՝ քնած մարդկանցով»,- ասել է Լիբանանում հանձնակատարի ներկայացուցիչ Կարոլինա Լինդհոլմ Բիլինգը։

Լիբանանն այս ամիս ներգրավվեց պատերազմի մեջ, երբ երկրում տեղակայված Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորումը Թեհրանին աջակցելու համար հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց հարևան Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ Իսրայելը սկսեց ռմբակոծել ամբողջ երկիրը։

Լիբանանի պետական ​​ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ «իսրայելական թշնամին հարված է հասցրել Աբբասիեին, որը գտնվում է երկրի հարավում՝ Տյուրեի հարևանությամբ»:

Իսրայելցի զինվորականները նաև զգուշացրել են, որ կհարվածեն Տյուրեից շուրջ 40 կմ հյուսիս գտնվող Սիդոն ափամերձ քաղաքին:

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1300-ը, իսկ ներքին տեղահանվածների թիվը հարյուր հազարների է հասնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի