Ապրիլի 1-ից կբարձրանա ԱՊՊԱ-ի հատուցումների առավելագույն սահմանաչափը

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը։

«Սույն թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 11/12/2025թ-ի թիվ 38-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 30/01/2026թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները։

Կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը՝

  1.  գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  2 500 000 ՀՀ դրամ,
  2.  անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  3 500 000 ՀՀ դրամ։

Միևնույն ժամանակ, գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն՝ համապատասխանաբար սահմանելով  25 000 000 և 35 000 000 ՀՀ դրամ։

Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը։

Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- ասված է հաղորդագրությունում։