Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում: