Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Նավթի մեկ բարելի արժեքը համաշխարհային շուկայում գերազանցել է 100 դոլարը։   2022 թվականից ի վեր սա ամենաբարձր գինն է։ Թռիչքաձև աճի պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ֆոնին Հորմուզի նեղուցի փաստացի փակումն է, նաև Իրանի հարվածները խոշոր նավթարդյունահանող երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի տարածքներին։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ կանխատեսումների համաձայն՝ նավթի համաշխարհային գները կարող են հասնել մինչև 215 դոլարի։ Ինչպե՞ս սա կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանը, որպես էներգակիրներ ներմուծող երկիր, անմիջականորեն զգալու է այդ փոփոխությունները։

«Հիմնականում մենք էներգակիրներ՝ նավթ, գազ, բենզին ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Շատ փոքր քանակությամբ ներկրում ենք Բուլղարիայից, Վրաստանից, վերջին շրջանում՝ նաև Ադրբեջանից։ Նաև մի փոքր հատված ներկրում ունեինք Իրանից։ Այս պահին Իրանի սահմանը փակ է, էներգակիրների մատակարարումները, մասնավորապես, դիզելի կամ հեղուկ գազի մասով, դադարեցված են, և կարող ենք ասել՝ հիմնական մեր մատակարար երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասում է Պարսյանը։

Ստացվում է, որ Հայաստանն այս պահին մեծապես կախված է Ռուսաստանից, և համաշխարհային շուկայում ռուսական վառելիքի գների աճը կարող է հանգեցնել նաև Հայաստան ներմուծվող վառելիքի թանկացման։

«Էական թանկացել են և թանկանալու են տրանսպորտային ու ապահովագրական ծախսերը։ Այս ամենը հանգեցնելու է ընդհանուր Հայաստան ներկրվող վառելիքի գների աճին, եթե մենք չկարողանանք այլ երկրներից մատչելի, զեղչով վառելիք ներկրել»,- նշում է տնտեսագետը։

Հայաստանը ռուսական վառելիքը ներկրում է Փոթիի նավահանգստով և Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Պարսյանը չի բացառում, որ եթե համաշխարհային շուկայում վառելիքի գները շարունակեն աճել, Ռուսաստանը կարող է իր մատակարարումներն ուղղել այլ երկրներ՝ հաշվի առնելով պահանջարկը։

Հայաստանի խոշոր բենզալցակայաններից Factor TV-ի հարցին ի պատասխան ասացին, որ թանկացում չկա։ Ադրբեջանից Հայաստան ներկրվող վառելիքն արդյո՞ք կարող է լիարժեք այլընտրանք լինել ռուսականին․ ըստ Պարսյանի՝ Ադրբեջանը նույնպես ամբողջությամբ ինքնուրույն չի արտադրում անհրաժեշտ քանակի բենզին և մեծ մասամբ ներկրում է։

«Ադրբեջանը ներկրում էր Ռուսաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հիմա ԱՄԷ-ից դադարել են ներկրումները հասկանալի պատճառով, իսկ ռուսական վառելիքը թանկանալու է։ Ռուսաստանից թանկ ներկրված վառելիքը միանշանակ իր վրա թանկ է նստելու և ինքն էլ թանկ գնով է առաջարկելու Հայաստանին»,- բացատրում է Սուրեն Պարսյանը։

Հնարավոր գնաճը կարող է զսպվել, եթե լինի բեռնափոխադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն՝ աշխատի Ղազախի գիծը՝ վստահեցնում է Սուրեն Պարսյանը։ Այս դեպքում, ըստ նրա, Վրաստանի տարածքով լրացուցիչ տրանսպորտային ծախս չենք անի։

Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե նավթի գներն ավելի բարձրանան կամ պահպանվի ներկա վիճակը, ապա Հայաստանը կարող է բախվել ոչ միայն գնաճի, այլև մատակարարումների հետ կապված ռիսկերի։

«Եթե աշխարհագրությունն ընդլայնվի, ապա նույնիսկ մեծ ցանկության դեպքում  վառելիքը կարող է Հայաստան չհասնել։ Որովհետև, հնարավոր է, պատերազմական գործողությունները տեղափոխվեն Ադրբեջան և այլ երկրներ, և դրա արդյունքում մենք կարող ենք բավականին մեծ սպառնալիքներ ունենալ բեռնափոխադրման ու անվտանգության տեսանկյունից»,- ընդգծում է տնտեսագետը։

Սա նշանակում է, որ Հայաստանն այս ընթացքում պետք է փորձի մեծ քանակությամբ վառելիք պահեստավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան