Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոնը՝ Պաֆոսում

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ֆրանսիայի և Հունաստանի առաջնորդները Կիպրոսի նախագահի հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոստացել են պաշտպանել Եվրամիության անդամ կղզի-պետությունը ցանկացած հարձակումից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծության ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «լիակատար համերաշխություն» է հայտնել Կիպրոսի հետ, որտեղ այս ամիս անօդաչու թռչող սարքով, ենթադրաբար, Իրանի կողմից կատարված պատասխան հարվածի թիրախ է եղել բրիտանական ռազմական բազան։ Նվազագույն վնաս է հասցվել բազային, վիրավորներ չեն եղել։

Անօդաչու թռչող սարքի հարվածին ի պատասխան՝ Հունաստանը և Ֆրանսիան ռազմանավեր ու այլ ռազմական միջոցներ են ուղարկել Միջերկրական ծովի արևելյան կղզի, մինչդեռ ԵՄ մյուս անդամները խոստացել են նմանատիպ աջակցություն։

«Երբ ինչ-որ մեկը հարձակվում է Կիպրոսի վրա, նա հարձակվում է ամբողջ Եվրոպայի վրա։ Մենք ձեր կողքին ենք»,- հայտարարել է Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ Պաֆոսի արևմտյան նավահանգստային քաղաքում կայացած բանակցություններից հետո։

Միցոտակիսն ասել է, որ երեք առաջնորդների հանդիպումը «միասնության և համերաշխության համատեղ, հստակ, բարձր և վճռական ուղերձ է հղում»։

«Կիպրոսը, որը եվրոպական ընտանիքի մաս է կազմում, մենակ չի մնացել և երբեք էլ չի մնա»,- հավելել է Մակրոնը:

Հունաստանը Կիպրոս է ուղարկել երկու ֆրեգատ, այդ թվում՝ ֆրանսիական արտադրության նոր «Kimon»-ը, ինչպես նաև չորս F-16 կործանիչ, որը երկրի ԵՄ գործընկերներից առաջինն է, որը ռազմական միջոցներ է ուղարկել։

Մակրոնն էլ ասել է, որ կլինի երկու նավ, բայց, ընդհանուր առմամբ, Ֆրանսիան տարածաշրջանում կտեղակայի ութ ռազմանավ, ավիակիրների խումբ և երկու ուղղաթիռակիր։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ սա կարող է, ի վերջո, ներառել Հորմուզի նեղուցը՝ առևտրային նավերին աջակցելու համար։

«Մենք գտնվում ենք զուտ պաշտպանական, զուտ ուղեկցող առաքելություն ստեղծելու գործընթացում, որը պետք է պատրաստվի ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական պետությունների հետ համատեղ, և որի նպատակն է հնարավորինս շուտ հնարավորություն տալ կոնտեյներային նավերի և լցանավերի ուղեկցմանը և աստիճանաբար վերաբացել Հորմուզի նեղուցը»,- ասել է Մակրոնը՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Նա հավելել է, որ Ֆրանսիան կփորձի համատեղ գործողություններ ձեռնարկել առաջատար տնտեսությունների G7-ի խմբում՝ Պարսից ծոցում պատերազմի ընթացքում նավթի գների կտրուկ աճի հետ կապված ի հայտ եկող էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ մտահոգությունները լուծելու համար։

Միցոտակիսը մտահոգություն է հայտնել դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի վրա մարտերի հնարավոր ազդեցության վերաբերյալ, քանի որ Հունաստանը գտնվում է Թուրքիայից, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայից դեպի մայրցամաք անօրինական միգրացիայի հիմնական ուղիների վրա։ Նա նաև ընդգծել է Լիբանանի կառավարությանն աջակցելու անհրաժեշտությունը՝ «պատերազմից հոգնած երկրի վրա Իսրայելի հարձակումների ֆոնին», և ասել, որ պետք է «խուսափել» հարավային Լիբանանում լայնածավալ ցամաքային գործողություններից։

Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդեսն էլ պնդել է, որ իր կառավարությունը չի ներգրավվի ռազմական գործողություններում։

«Վերջին 52 տարիների ընթացքում մեր երկիրը վճարել է պատերազմի գինը, մենք անօրինական ներխուժման զոհ ենք։ Մեր յուրաքանչյուր քայլը նպատակաուղղված է անվտանգությանը, խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասել է նա՝ նկատի ունենալով 1974 թվականի թուրքական ներխուժումը, որը հաջորդեց Հունաստանի հետ միության կողմնակիցների անհաջող հեղաշրջմանը։ Այդ ժամանակից ի վեր կղզին էթնիկապես բաժանված է՝ հարավում գտնվում է միջազգայնորեն ճանաչված հույն-կիպրական կառավարությունը, իսկ հյուսիսում՝ ինքնահռչակ թուրք-կիպրական հանրապետությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի