Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն իր հարձակումներով «փորձում է պատանդ պահել աշխարհը»

Լուրեր

06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին մեղադրել է պատասխան հարվածների միջոցով «աշխարհը պատանդ պահելու» մեջ, միաժամանակ, պնդել, որ Միացյալ Նահանգները ճիշտ ուղու վրա է իր պատերազմական նպատակներին հասնելու համար, գրում է Al Arabiya-ն։

«Կարծում եմ՝ բոլորս հիմա տեսնում ենք այն սպառնալիքը, որն այս կղերական ռեժիմը ներկայացնում է տարածաշրջանի և աշխարհի համար։ Նրանք փորձում են աշխարհը պատանդ պահել։ Նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների, նրանց քաղաքացիական բնակչության վրա։ Այս առաքելության նպատակն է ոչնչացնել նրանց կարողությունը, և մենք ճիշտ ճանապարհին ենք դրան հասնելու համար»,- ասել է Ռուբիոն։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվեցին Իրանի վրա՝ սպանելով նրա երկարամյա գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ Այդ ժամանակից ի վեր Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին։

Ռուբիոն ելույթ է ունեցել ձերբակալված ամերիկացիներին և պատանդներին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրան են միացել Ռոբերտ Լևինսոնի՝ ՀԴԲ նախկին գործակալի ընտանիքի անդամները, որն անհետացել է 2007 թվականին իրանական Քիշ կղզում։ Միացյալ Նահանգները 2020 թվականին եզրակացնել է, որ Իրանի կառավարությունը ներգրավված է եղել նրա ենթադրյալ մահվան մեջ։

Լևինսոնը, ըստ լուրերի, հետաքննում էր ծխախոտի կեղծումը, չնայած The Washington Post-ը 2013 թվականին հայտնել էր, որ նա համագործակցում էր ԿՀՎ-ի հետ և մասնակցել էր չարտոնված հետախուզական տվյալների հավաքագրման առաքելության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի