Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

Ուկրաինան ավելի քան 10 դիմում է ստացել հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում օգնության համար։ Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք վերլուծել ենք Իրանում պատերազմի հիմնական հեռանկարները և դրա երկարաձգման հնարավոր հետևանքները։ Մենք նաև մանրամասն ուսումնասիրել ենք պետությունների դիմումները մեր անվտանգության աջակցության համար՝ «Շահեդ»-ների և այլ նմանատիպ մարտահրավերների դեմ պայքարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ ներկայում կա «Իրանի հարևաններից, եվրոպական երկրներից և Ամերիկայից 11 դիմում»՝ «հետաքրքրություն Ուկրաինայի կենսապաշտպանության փորձի, համապատասխան խափանող սարքերի, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի և վերապատրաստման նկատմամբ»։

«Մենք որոշ խնդրանքներին արձագանքել ենք կոնկրետ լուծումներով և աջակցությամբ»,- հավելել է նա՝ առանց երկրների անունները նշելու կամ օգնության մասին լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց և Պարսից ծոցին Իրանի կողմից պատասխան հարվածներից հետո Ուկրաինան առաջարկել է  անօդաչու թռչող սարքերի դեմ օգնություն՝ հղում անելով ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իր փորձին։

New York Times-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Հորդանանում ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու համար ուղարկել է անօդաչու թռչող սարքեր և անօդաչուների մասնագետների թիմ։ ԱՄՆ իշխանությունները որևէ մեկնաբանություն չեն արել այս մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի