ԱՄՆ-ը տարհանում է Թուրքիայի հարավում գտնվող իր հյուպատոսության աշխատակիցներին

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

Միացյալ Նահանգները երկուշաբթի դադարեցրել է Թուրքիայի հարավում գտնվող իր հյուպատոսության ծառայությունները և հրահանգել է ոչ էական աշխատակիցներին լքել այն։ X-ում հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ Պետքարտուղարությունը նշել է, որ որոշումը կայացվել է անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով։

«2026 թվականի մարտի 9-ին Պետքարտուղարությունը հրամայել է ԱՄՆ կառավարության ոչ արտակարգ աշխատակիցներին և աշխատակիցների ընտանիքների անդամներին՝ լքել Ադանայի գլխավոր հյուպատոսությունը՝ անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կոչ է արվում նաև տարածաշրջանում գտնվող ՄՄՆ քաղաքացիներին՝ լքել այն։

Մինչ այս, Վաշինգտոնը թարմացրել է իր ճանապարհորդական նախազգուշացումը՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած լարվածության սրումից հետո։

Ավելի վաղ Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ զինամթերքը որսացվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։

Տարածաշրջանային լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին համատեղ հարձակում սկսեցին Իրանի վրա։ Իրանական իշխանությունների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, վիրավորվել է ավելի քան 10,000 մարդ։

Իրանը հակադարձել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներով՝ ուղղված Իսրայելին, Իրաքին, Հորդանանին և մի քանի Պարսից ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական ակտիվները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի