Զելենսկին հայտարարել է Հորդանանում ԱՄՆ բազան պաշտպանելու համար ուկրաինական ԱԹՍ-ներ և փորձագետների ուղարկելու մասին

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Ուկրաինան անօդաչու թռչող սարք-որսիչներ և ԱԹՍ-ների մասնագետների թիմ է ուղարկել՝ Հորդանանում ամերիկյան ռազմա բազաները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին New York Times-ին տված հարցազրույցում։ Ըստ Զելենսկիի՝ Միացյալ Նահանգներն օգնություն է խնդրել հինգշաբթի, և ուկրաինական թիմը մեկնել է հաջորդ օրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք անմիջապես արձագանքեցինք։ Ես ասացի՝ «Այո, իհարկե, մենք կուղարկենք մեր փորձագետներին»»,- ասել է նա։

Սպիտակ տունը չի պատասխանել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայից օգնություն խնդրելու մասին հարցին։

NYT-ը մեկնաբանում է, որ ամերիկա-իսրայելական պատերազմն Իրանի դեմ կարող է շեղել աշխարհի ուշադրությունն Ուկրաինայում պատերազմից: Միևնույն ժամանակ, այն Կիևին հնարավորություն է տվել օգտագործել իր ձեռք բերած փորձը և առաջադեմ տեխնոլոգիաները նոր ճակատում։ Ուկրաինան առաջարկել է օգնել ամերիկյան զորքերին և նրանց մերձավորարևելյան դաշնակիցներին՝ պաշտպանվել իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերից, որոնք Ռուսաստանը տարիներ շարունակ օգտագործում է Ուկրաինայում։

«Կիևը հույս ունի միավորներ վաստակել ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններում։ Հարաբերությունները մնում են լարված։ Հինգշաբթի նախագահ Թրամփը կրկին հայտարարեց, որ Զելենսկիին համարում է խաղաղության համաձայնագրի ավելի մեծ խոչընդոտ, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- գրել է NYT-ը։

ԱՄՆ պաշտոնյաները նախկինում պնդում էին, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ Իրանին տրամադրել է հետախուզական տվյալներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ամերիկյան ռազմանավերի և զորքերի գտնվելու վայրերը։ Զելենսկին պնդել է, որ ինքը նաև տեսել է հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանի վրա հարձակվելու համար ներկայում օգտագործվող անօդաչու թռչող սարքերն ունեն ռուսական բաղադրիչներ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ ցանկանում է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին, բայց պետք է նաև հավասարակշռի այդ խնդրանքներն Ուկրաինայի ներքին կարիքների հետ։

Իրանում պատերազմը կարող է դադարեցնել պաշտպանական զենքի հոսքը, որն Ուկրաինային հուսահատորեն անհրաժեշտ է։ Կիևն առաջարկել է իր անօդաչու թռչող սարքերը փոխանակել ավելի հզոր համակարգերի հետ, որոնք անհրաժեշտ են ռուսական բալիստիկ հրթիռներին հակազդելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի