Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ երկրի զինված ուժերը չեն հարձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա

Լուրեր

18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն հարձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա։

«Մեր երկրի պաշտպանությունը չպետք է որևէ կերպ դիտարկվի որպես թշնամանք տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ։ Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վերաբերյալ, Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարեց, որ նման արկեր չեն արձակվել Իրանի ներսից կամ մեր զինված ուժերի կողմից»,- ասել է Բաղային։

Նա, միաժամանակ, հիշեցրել է՝ Իրանի նախագահը զրուցել է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

«Երեկ երեկոյան մեր երկրի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցավ լավ զրույց։ Բացատրվեց և ընդգծվեց, որ նման գործողությունն Իրանից չէ, և մենք հույս ունենք, որ Իրանի բարի կամքը և հարևանների նկատմամբ դրական մոտեցումը հաշվի կառնվի ցանկացած հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք, որ որտեղ էլ լինի իրանական ազգի դեմ ռազմական ագրեսիայի ծագումն ու աղբյուրը, մեր պատասխանն օրինական է»,- նշել է Բաղային։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վստահեցրել, որ Թեհրանը կապ չունի Նախիջևանին ԱԹՍ-ների  հարվածների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի