Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, Իրանի նոր գերագույն առաջնորդ է նշանակվել

Լուրեր

09.03.2026 | 12:30
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
09.03.2026 | 12:22
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
09.03.2026 | 12:10
Ալի Խամենիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել // Նավթի գինը 26%-ով աճել է․ ԼՈՒՐԵՐ
09.03.2026 | 12:01
Տուժողի մտերիմն է հայտնել բնակարանում առկա գումարի ու թանկարժեք զարդերի մասին․ 7 անձ կալանավորվել է 
09.03.2026 | 11:55
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 11:50
ԱՄՆ-ը հայտնել է Իրանի դեմ պատերազմում 8-րդ ամերիկացի զինվորի զոհվելու մասին
09.03.2026 | 11:39
ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվել են
09.03.2026 | 11:27
ԻՀՊԿ-ն հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին
09.03.2026 | 11:17
Նավթի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
09.03.2026 | 11:11
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ Դատախազության հսկողությամբ քննվող քրվարույթներով
09.03.2026 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 9-ի դրությամբ
09.03.2026 | 10:38
Փեզեշքիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանին հարվածի հետ
09.03.2026 | 10:30
Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող ևս մեկ գնացք այսօր Ադրբեջանի տարածքով կմեկնի Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 10:17
Դիլիջան-Իջևան ճանապարհի բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաներ․ կա տուժած
09.03.2026 | 10:01
Տաշիր քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Բոլորը

Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Մոջթաբա Խամենեիին։ Նա կփոխարինի հորը՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Սա վկայում է այն մասին, որ կոշտ գծի կողմնակիցները շարունակում են ամուր մնալ իշխանության գլխին՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց մեկ շաբաթ անց, գրում է Reuters-ը։

Մոջթաբան, որն ազդեցություն ունի Իրանի անվտանգության ուժերում,  համարվում էր առաջատար թեկնածու Ալի Խամենեիից հետո՝ նոր առաջնորդ ընտրելու համար պատասխանատու 88 հոգևորականներից բաղկացած ժողովի քվեարկության նախաշեմին։

«Փորձագետների ժողովը վճռորոշ քվեարկությամբ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին նշանակեց Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի երրորդ առաջնորդ»,- ասվում է ժողովի հայտարարության մեջ։

Այս պաշտոնը Մոջթաբային տալիս է վերջնական խոսքի իրավունք Իսլամական Հանրապետության պետական ​​բոլոր հարցերում։

Մոջթաբայի նշանակումը, հավանաբար, կառաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, որը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է խոսք ունենա ընտրության հարցում, ասվում է հրապարակման մեջ։

«Եթե նա չստանա մեր հաստատումը, նա երկար չի դիմանա»,- ABC News-ին ասել է Թրամփը։

Հայտարարությունից առաջ Իսրայելը սպառնացել էր թիրախավորել ընտրված յուրաքանչյուր գերագույն առաջնորդի։

Մոջթաբայի հայրը՝ Իրանի երկարամյան գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, սպանվել է Իրանի դեմ մեկ շաբաթ առաջ սկսված առաջին հարվածներից մեկի ժամանակ։

Մինչ այդ, կիրակի ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ յոթերորդ ամերիկացին է մահացել մեկ շաբաթ առաջ Իրանի կողմից իրականացված առաջին հակահարձակման ժամանակ ստացած վերքերից։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1332 իրանցի քաղաքացիական անձ, հազարվորները վիրավորվել են։

Մինչ Թրամփը պնդում է «անվերապահ հանձնման» մասին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում հրադադարի և «կպատժի ագրեսորներին»։

Իսրայելը շարունակում է է թիրախավորել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական գրասենյակի՝ վերջերս նշանակված ղեկավար Աբոլքասեմ Բաբաիանին․ նա սպանվել է շաբաթ օրը տեղի ունեցած հարվածի ժամանակ։

BBC-ն գրում է, որ ծնված լինելով 1969 թվականի սեպտեմբերի 8-ին հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում՝ Մոջթաբան Ալի Խամենեիի վեց երեխաներից երկրորդն է։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 17 տարեկանում Մոջթաբան ծառայել է բանակում Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։

1999 թվականին Մոջթաբան մեկնել է Ղոմ՝ սուրբ քաղաք, որը համարվում է շիա աստվածաբանության կարևոր կենտրոն, որպեսզի շարունակի իր կրոնական ուսումնասիրությունները։ Հատկանշական է, որ մինչ այդ պահը նա հոգևորականի հագուստ չի կրել։ Ի տարբերություն հոր՝ Մոջթաբան մեծ մասամբ մնացել է աննկատ։ Նա երբեք որևէ պետական ​​պաշտոն չի զբաղեցրել, հրապարակային ելույթներ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել։ ԱՄՆ դիվանագիտական ​​հեռագրերում, որոնք հրապարակվել են WikiLeaks-ի կողմից 2000-ականների վերջին, նրան նկարագրում էին որպես «թիկնոցների հետևում կանգնած ուժ», որը լայնորեն համարվում էր ռեժիմի ներսում «կարող և ուժեղ առաջնորդ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի