Իրանը հայտարարել է՝ հրթիռային հարվածների հետևանքով լուրջ վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Իրանական պետական ISNA գործակալությունը, հղում անելով Իրանի Միջուկային անվտանգության ազգային կենտրոնին, հայտնել է, որ Սպահանի միջուկային օբյեկտը մարտի 7-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռային հարվածների հետևանքով ստացել է լուրջ վնասներ։

«2026 թվականի մարտի 7-ին Սպահանում գտնվող գամմա ճառագայթմամբ ստերիլիզացման օբյեկտը ենթարկվել է իսրայելական և ամերիկյան ռեժիմների օդային և հրթիռային հարձակման։ Կենտրոնը լուրջ վնասներ է ստացել, սակայն այս պահին շրջակայքում ճառագայթային աղտոտման վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Մարտի 2-ին ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իսրայելը նախորդ օրը հարվածել են Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնին։ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր հերթին նշել էր, որ կազմակերպությունը տեղեկություններ չունի Իրանի որևէ միջուկային օբյեկտի վնասվելու մասին։

Փետրվարի կեսերին արբանյակային լուսանկարներում արձանագրվել էր Իրանի մեծ ակտիվություն այն միջուկային և ռազմական օբյեկտներում, որոնք ավելի վաղ վնասվել էին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից։ Սպահանի միջուկային համալիրում ամբողջությամբ փակվել էին ստորգետնյա թունելային համալիր տանող երեք մուտքերը, որտեղ, ըստ դիվանագիտական աղբյուրների, պահվում է Իրանի հարստացված ուրանի զգալի մասը։ Դա պետք է խոչընդոտեր ինչպես օդային հարվածներին, այնպես էլ միջուկային նյութը գրավելու նպատակով հնարավոր ցամաքային գործողությանը։