ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջոկատայիններ ուղարկել Իրան՝ ուրանի պատճառով․ Axios

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկել են պատերազմի «ավելի ուշ փուլում» Իրան հատուկջոկատայիններ ուղարկելու հնարավորությունը՝ «բարձր հարստացված ուրանի պաշարները» և այլ միջուկային վառելիք «գրավելու» նպատակով։ Այս մասին կիրակի՝ մարտի 8-ին, չորս աղբյուրների հղումով գրել է Axios-ը՝ նշելով, որ դեռ պարզ չէ՝ դա կլինի ամերիկյան, իսրայելական, թե համատեղ առաքելություն։

«Հավանաբար դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ երկու երկրները համոզվեն, որ իրանական զինված ուժերը այլևս չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել ներգրավված ուժերի համար»,- նշվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, Վաշինգտոնը դիտարկում է հատուկջոկատայինների ներգրավումը Պարսից ծոցում գտնվող իրանական Խարկ կղզին գրավելու համար, հայտնել են Axios-ին ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչները։ Այդ կղզում գտնվում է ռազմավարական կարևորության նավթային տերմինալ, որի միջոցով Իրանը իրականացնում է իր նավթի արտահանման շուրջ 90 տոկոսը։

Ինչպես հիշեցնում է Axios-ը, մարտի 3-ին Կոնգրեսում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարցրել են՝ հնարավո՞ր է արդյոք գրավել Իրանի միջուկային նյութերը։

«Ինչ-որ մեկը պետք է գնա ու վերցնի դրանք»,- պատասխանել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ չնշելով, թե կոնկրետ ում կարող է հանձնարարվել այդ առաքելությունը։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը լրջորեն դիտարկում է «հատուկ նշանակության ստորաբաժանումներ Իրան ուղարկելու հնարավորությունը՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար», — մեջբերում է պարբերականը։

Axios-ի ամերիկացի աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնում քննարկվում է խնդրի լուծման երկու տարբերակ՝

  • ամբողջությամբ դուրս բերել միջուկային նյութը Իրանից,

  • կամ ներգրավել միջուկային էներգետիկայի մասնագետների՝ այն «տեղում վնասազերծելու» համար։

Ինչպես մարտի 2-ին The New York Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ը կարող է Իրանում ցամաքային զորքեր տեղակայել, «եթե դրա անհրաժեշտությունը լինի»։ Միևնույն ժամանակ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ամերիկյան զորքերը դեռ «նույնիսկ չեն սկսել» երկրի դեմ զանգվածային հարվածները.
«Մեծ ալիքը դեռ առջևում է»։