Թեհրանի վրա «նավթային անձրև» է տեղում․ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի նավթային պահեստներին․ CNN

Լուրեր

14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ մարտի 7-ի երեկոյան հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող մի քանի վառելիքի պահեստների, հաղորդում է The Times of Israel-ը։

«Իրանի ահաբեկչական ռեժիմի ռազմական ուժերը ուղղակիորեն և հաճախ օգտագործում են այդ վառելիքային պահեստները՝ ռազմական ենթակառուցվածքների աշխատանքը ապահովելու համար։ Դրանց միջոցով իրանական ռեժիմը վառելիք է բաշխում տարբեր սպառողների, այդ թվում՝ Իրանում գործող ռազմական կառույցներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Մարտի 8-ի առավոտյան CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Փլեյթգենը Թեհրանից հայտնել է, որ նավթային պահեստների վրա հարվածներից հետո քաղաքի վրա կուտակվել են խիտ սև ամպեր և տեղում է «նավթային անձրև»։

«Անձրևը, այսինքն՝ անձրևաջուրը, իրականում սև է՝ ըստ երևույթին ներծծված նավթով»,- ասել է լրագրողը։

Իրանական Mehr News Agency գործակալությունը հաղորդագրություն է հրապարակել Իրանի մայրաքաղաքում թունավոր տեղումների մասին․ «Նավթային պահեստներում պայթյունները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածնային միացություններ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդներ, որոնք տեղումների դեպքում կարող են առաջացնել շատ վտանգավոր՝ ուժեղ թթվային հատկություններով անձրև»։

The New York Times-ը հաստատել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի իսկությունը, որտեղ երևում են հրդեհ և ծխի սյուներ Թեհրանի գլխավոր նավթավերամշակման գործարանի տարածքում՝ Շահր-է Ռեյ շրջանում։ Իրանի նավթի նախարարությունը հայտնել է նաև, որ հրետակոծության է ենթարկվել նավթաբազա Քարաջ քաղաքում, որը գտնվում է Թեհրանից արևմուտք։

Մարտի 5-ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել էր, որ Իսրայելը անցնում է Իրանի դեմ ռազմական գործողության հաջորդ փուլին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ քայլեր են ներառվելու այդ փուլում։ Ավելի ուշ CNN-ի աղբյուրը Իսրայելում հայտնել է, որ նավթային պահեստների վրա հարվածները հենց այդ պատերազմի նոր փուլի շրջանակում են իրականացվում։

Տեսանյութերը՝ այստեղ։