ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ մեղադրանքներով Էփշտեյնի գործի ֆայլեր է հրապարակել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ նախկինում չբացահայտված ՀԴԲ ֆայլեր, որոնք պարունակում են Դոնալդ Թրամփին սեռական հանցագործությունների մեջ մեղադրող կնոջ հայտարարություններ: Այս մասին հայտնել են Reuters-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ: Փաստաթղթերը հրապարակվել են գերատեսչության կայքում մարտի 5-ին, գրում է The Insider-ը։

ՀԴԲ նյութերի համաձայն՝ գործակալները 2019 թվականին չորս անգամ հարցաքննել են անանուն կնոջ՝ Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում։ Արդարադատության նախարարությունը նախկինում հրապարակել էր հարցաքննության արձանագրությունները, սակայն հրապարակել էր միայն մեկ հանդիպման ամփոփում, որի ընթացքում կինը պնդել է, որ Էփշտեյնը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ դեռահասության տարիներին։

Նոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա նաև պնդել է, թե 1980-ականներին, երբ ինքը 13-15 տարեկան է եղել, Էփշտեյնը նրան ծանոթացրել է Թրամփի հետ, որից հետո Թրամփը, ենթադրաբար, փորձել է ստիպել նրան սեքսով զբաղվել։ Reuters-ն ընդգծում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս պնդումների իսկությունը։

Սպիտակ տունը մեղադրանքներն անվանել է «չհիմնավորված որևէ հավաստի ապացույցով»։ Արդարադատության նախարարությունը նաև զգուշացրել է, որ հրապարակված որոշ նյութեր կարող են պարունակել Թրամփի մասին «կեղծ և սենսացիոն պնդումներ»։ Գերատեսչությունը բացատրում է, որ փաստաթղթերը 15 ֆայլերի շարքում էին, որոնք նախկինում «սխալմամբ պիտակավորվել էին որպես կրկնօրինակներ», հետևաբար, չէին հրապարակվել: Հրապարակումը տեղի է ունեցել Կոնգրեսի ճնշման ներքո. դեմոկրատները Թրամփի վարչակազմին մեղադրում են նախագահին վերաբերող նյութերը թաքցնելու մեջ, իսկ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն արդեն քվեարկել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին ցուցմունք տալու համար կանչելու օգտին։

Ինքը՝ Թրամփը, նախկինում հայտարարել է, որ 2000-ականների կեսերին դադարեցրել է Էփշտեյնի հետ շփումները և ոչինչ չգիտեր նրա հանցագործությունների մասին: Արդարադատության նախարարության՝ նախկինում հրապարակված փաստաթղթերն էլ ցույց են տվել, որ Թրամփը 1990-ականներին մի քանի անգամ թռել է Էփշտեյնի ինքնաթիռով: Նա հերքել է սա։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ անանուն հայցվորը մի քանի դատական ​​հայց է ներկայացրել ԱՄՆ քաղաքացիական դատարաններ՝ պնդելով, որ Թրամփը և Էփշտեյնը սեռական ոտնձգություն են կատարել իր նկատմամբ, երբ նա անչափահաս է եղել: Սակայն այդ դատական ​​հայցերը հետ են վերցվել և երբեք չեն հասել դատաքննության փուլ:

Էփշտեյնի գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելը ԱՄՆ դաշնային դատարանում պահանջում է արգելել 90,000 էջ փաստաթղթերի հրապարակումը՝ պնդելով, որ «Էփշտեյնի ֆայլերի» հրապարակումը թույլատրող հատուկ օրենքը հակասահմանադրական է։

2008 թվականին Ջեֆրի Էփշտեյնը դատապարտվել է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել է և մեղադրվել կանանց, այդ թվում՝ անչափահասների, թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Նույն թվականին Էփշտեյնին մահացած են գտել իր բանտախցում՝ դատավարությունից առաջ։ Նրա գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելը հետագայում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Ներկայում «Էփշտեյնի ֆայլերը» գաղտնազերծվում են։ Դրանք պարունակում են զոհերի ցուցմունքներ և փաստաթղթեր, որոնք ներառում են բազմաթիվ հայտնի անուններ, այդ թվում՝ քաղաքական գործիչների, միլիարդատերերի և թագավորական ընտանիքների անդամների։ Փաստաթղթերի վերջին խմբաքանակը հրապարակվել է հունվարի 30-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի