Իրանը հայտարարել է, որ թիրախավորել է ԱՄԷ-ում, Կատարում, Հորդանանում ամերիկյան ռադարները, Քուվեյթում՝ ԱՄՆ բազաները

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Կատարը հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը գիշերը գտնվել են Բահրեյնում Իրանի կողմից թիրախավորված շենքերի ներսում, սակայն չեն տուժել, գրում է France 24-ը։

«Կատարը խստորեն դատապարտում է Բահրեյնի Թագավորության տարբեր մասերում գտնվող շենքերի վրա Իրանի հարձակումը, որտեղ բնակվում են Կատարի էմիրի ռազմածովային ուժերի անդամները, որոնք մասնակցում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միասնական ռազմական հրամանատարության ծովային գործողությունների կենտրոնին»,- ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ թիրախավորված շենքերում գտնվող Կատարի ռազմածովային ուժերի անձնակազմն անվտանգ է և անվնաս։

Ավելի վաղ Բահրեյնը հայտարարել էր, որ Իրանը հարվածել է մայրաքաղաք Մանամայում գտնվող մի հյուրանոցի և երկու բնակելի շենքերի՝ պարզաբանելով նախկինում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ հարվածներ են հասցվել երկու հյուրանոցի և մեկ բնակելի շենքի։

Իրանի բանակն էլ հայտարարում է, որ հարձակվել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա և խոստացել շարունակել հետագա հարվածները։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակի ցամաքային ուժերի տարբեր տեսակի ավերիչ անօդաչու թռչող սարքերը մեծ թվով թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաները»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակը՝ ըստ երկրի պետական ​​հեռուստատեսության։

Նշում է, որ այս հարձակումները կշարունակվեն առաջիկա ժամերին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրենց ուժերը թիրախավորել են Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում և Կատարում տեղակայված ռադարային համակարգերը։

«ԱՄՆ-ի THAAD ռադարները, որոնք տեղակայված են Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորդանանում, ինչպես նաև Կատարում տեղակայված ամերիկյան FPS-132 հորիզոնի վրայով ռադիոտեղորոշիչը («Անապատի աչք»), ոչնչացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների կողմից»,- հայտնել է Կորպուսը իր Sepah News կայքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի