Իսրայելը հայտարարել է Բեյրութին նոր հարվածների մասին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանից զանգվածային տարհանման հրամանները միջազգային իրավունքի խախտում կարող են լինել

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Իսրայելի բանակը հարձակվում է Բեյրութի Դահիյե թաղամասում գտնվող «Հըզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների վրա։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությունը։ Զինվորական պաշտոնյաները խոստանում են մանրամասներ տրամադրել ավելի ուշ։

Իսրայելական ուժերն արդեն հարվածել են Դահիյեին այսօր առավոտյան։ Դրանից առաջ իսրայելական բանակը քաղաքացիական բնակչությանը տարհանվելու կոչ էր արել։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշում է, որ Իսրայելի բանակի կողմից Հարավային Լիբանանից և Բեյրութի հարավային արվարձաններից լայնածավալ տարհանման հրամանները լուրջ մտահոգություններ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Այս համընդհանուր, զանգվածային տեղահանման հրամաններով խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց մասին։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է հարկադիր տեղափոխման հետ կապված հարցերին»,- ասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելը կոչ է արել Հարավային Լիբանանի քաղաքացիական բնակչությանը տեղափոխվել Լիթանի գետից հյուսիս, ինչպես նաև հեռանալ Բեյրութի հարավային արվարձաններից։ Այդ տարածքներում շուրջ 400,000 մարդ է բնակվում։

Գրեթե 100,000 մարդ էլ փախել է Լիբանանի ապաստարաններ։ Սպասվում է, որ տեղահանվածների թիվն արագ կաճի Իսրայելի «աննախադեպ» նախազգուշացումներից հետո, հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի միջև պատերազմի ֆոնին՝ իսրայելական բանակը հինգշաբթի հրամայել է բնակիչներին լքել Բեյրութի հարավային արվարձանները, այդ թվում՝ Իրանի կողմից աջակցվող խմբավորման կողմից վերահսկվող տարածքները, ինչպես նաև արևելյան Բեքաա հովտի որոշ հատվածներ։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսածը, կասեի աննախադեպ է Լիբանանում՝ նախազգուշացումների, տեղահանման հրամանների, ինչպես նաև այս ամենի ստեղծած արձագանքի, խուճապի առումով»,- Reuters-ին ասել է Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Իմրան Ռիզան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի