Կիևը մեղադրում է Հունգարիային ուկրաինական բանկի՝ կանխիկ գումար և ոսկի տեղափոխող յոթ աշխատակիցների առևանգման մեջ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հունգարիայում մարտի 5-ին ձերբակալվել են Ուկրաինայի ​​«Օշադբանկի» յոթ աշխատակիցներ։ Այս մասին հայտնել են բանկի մամուլի ծառայությունը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, գրում է Current time-ը։

Ըստ բանկի՝ կանխիկ գումարի փոխադրման երկու մեքենաներով ձերբակալված անձինք պարբերաբար տեղափոխում էին արտարժույթ և թանկարժեք մետաղներ բանկի և Raiffeisen Bank-ի միջև Ավստրիայում։ GPS տվյալների համաձայն՝ մեքենաները Բուդապեշտի կենտրոնում գտնվող անվտանգության կառույցներից մեկի մոտ են։ Հայտարարության մեջ ասվում է, որ բանկի աշխատակիցների գտնվելու վայրը ներկայում անհայտ է։

Ըստ հրապարակման՝ բեռը մաքսազերծվել է միջազգային փոխադրման կանոնակարգերի և գործող եվրոպական մաքսային ընթացակարգերի համաձայն։ Մեքենաներում եղել է 40 միլիոն դոլար, 35 միլիոն եվրո և 9 կգ ոսկի։ Բանկը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր աշխատակիցներին և գույքի հետ միասին վերադարձնել Ուկրաինա։

ՌԲԿ-Ուկրաինայի աղբյուրի պնդմամբ՝ բանկի մեքենաները գտնվում են Հունգարիայի հակաահաբեկչական կենտրոնի տարածքում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ «ըստ էության, սա Հունգարիայի կողմից պատանդ վերցնելու և փող գողանալու դեպք է»։ Նա հավելել է, որ նրանց ձերբակալության պատճառները, ինչպես նաև նրանց առողջական վիճակը կամ նրանց հետ կապվելու հնարավորությունը մնում են անհայտ։

«Եթե սա այն «ուժն» է, որի մասին այսօր խոսեց [Հունգարիայի վարչապետ Վիկտոր] Օրբանը, ապա դա հանցավոր կազմակերպության ուժ է։ Սա պետական ​​ահաբեկչություն և շորթում է։ Մենք արդեն պաշտոնական նոտա ենք ուղարկել՝ պահանջելով մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը։ Մենք նաև կխնդրենք Եվրոպական Միությանը հստակ սահմանել Հունգարիայի անօրինական գործողությունները, պատանդատությունը և կողոպուտը»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Մարտի 5-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան ունի գործիքներ՝ Ուկրաինային ստիպելու վերսկսել նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։

«Մենք կհաղթենք։ Եվ մենք կհաղթենք ուժով։ Մենք ունենք քաղաքական և ֆինանսական գործիքներ, և դրանց միջոցով մենք նրանց կստիպենք անվերապահորեն և հնարավորինս շուտ վերսկսել «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքը», – նշել է նա։

«Կոշուտ» ռադիոկայանին տված հարցազրույցում Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային, չնայած շարունակում է մատակարարել էլեկտրաէներգիա։

«Մենք նաև կդադարեցնենք Ուկրաինայի համար կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը, որոնք անցնում են Հունգարիայի տարածքով»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի