Իրանը հետաձգել է նոր գերագույն առաջնորդի նշանակումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով. NYT

Լուրեր

18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
Բոլորը

Իրանը հետաձգել է սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը զգուշացրել են, որ նոր առաջնորդը նույնպես կարող է «թիրախ» դառնալ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը`հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների, գրում է Meduza-ն։

Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, դարձել է Գերագույն առաջնորդի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ Սակայն լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրություններից հետո նրա անվտանգության վերաբերյալ մտահոգությունները սրվել են, հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները։

Մարտի 3-ին NYT-ը հաղորդել էր, որ 56-ամյա Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնի հիմնական հավակնորդը: Աղբյուրները հայտնում էին, որ հնարավոր է՝ Մոջթաբա Խամենեիի նշանակման մասին հայտարարվի մարտի 4-ին: Դրանից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ «իրանական ահաբեկչական ռեժիմի կողմից նշանակված» ցանկացած նոր Իրանի առաջնորդին  կհամարեն «ոչնչացման անխուսափելի թիրախ»։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությանը։ Նրա բնորոշմամբ՝ «Խամենեիի որդին թեթևքաշային է»։

«Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մեզ անհրաժեշտ է մեկը, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի