ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 30 իրանական նավ խորտակելու մասին

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդլի Քուփերը Ֆլորիդայում հրամանատարության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 30 իրանական նավ է խորտակել։

«Եվ ընդամենը մի քանի ժամ առաջ մենք հարվածեցինք իրանական անօդաչու թռչող սարքի կրիչի, որը մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի դարաշրջանի ավիակրի չափ էր։ Այն հիմա այրվում է»,- հավելել է Քուփերը։

Չորեքշաբթի մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ը խորտակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքեր կրող միակ նավը՝ «Շահիդ Բահման Բաղերին»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ծովակալ Քուփերի ելույթից կարճ ժամանակ առաջ խոսելով Սպիտակ տանը, ասել էր, որ ԱՄՆ-ը «երեք օրում 24 նավ է խորտակել»։

Ծովակալ Քուփերը նաև հայտնել է, որ վերջին երեք օրերի ընթացքում ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանում գրեթե 200 թիրախների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի