Թրամփն աշխատանքից ազատել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Քրիստի Նոեմը կհեռանա ներքին անվտանգության նախարարի պաշտոնից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մարտի 31-ից նրան կփոխարինի Օքլահոմայից հանրապետական ​​սենատոր Մարքուեյն Մալինը, գրում է Meduza-ն։

Թրամփը շնորհակալություն է հայտնել Նոեմին նախարարի պաշտոնում աշխատանքի համար՝ ասելով, որ նա «լավ է ծառայել և բազմաթիվ տպավորիչ արդյունքների է հասել (հատկապես սահմանին)»։ Ըստ նրա՝ Նոեմը կստանձնի «Ամերիկաների վահանի» հատուկ բանագնացի պաշտոնը, որն ԱՄՆ նոր կառավարական գործակալություն է, որը պատասխանատու է Արևմտյան կիսագնդում անվտանգության ապահովման համար։

Քրիստի Նոեմը Դոնալդ Թրամփի թիմի ամենաակնառու անդամներից է նրա երկրորդ ժամկետի ընթացքում։ Նա աջակցում էր նախագահի ավելի խիստ ներգաղթային քաղաքականությանը։

Նոեմի պաշտոնավարման օրոք Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE, ներքին անվտանգության նախարարության ստորաբաժանում) սպաները ռեյդերի ժամանակ կրակել և սպանել են մի քանի մարդու։ Սպանվածների թվում էին Մինեապոլիսի երկու բնակիչներ՝ ԱՄՆ քաղաքացիներ Ռըե Գուդը և Ալեքս Փրեթին։ Նրանց մահը զանգվածային բողոքի ցույցեր և սուր քննադատություն է առաջացրել գործակալության, Նոեմի և Թրամփի վարչակազմի հասցեին։

Այդ միջադեպերից հետո թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները Նոեմի հրաժարականի կոչ էին անում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի