Իրանը հայտարարել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը թիրախավորելու մասին

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը և տարածքում գտնվող ռազմաօդային բազան։

«Մեկ տոննա կշռող մարտագլխիկներով ծանր Խորամշահր-4 հրթիռներն այսօր լուսաբացին արձակվել են դեպի Թել Ավիվի կենտրոն, «Բեն Գուրիոն» օդանավակայան և այնտեղ տեղակայված Իսրայելի ռազմաօդային ուժերի 27-րդ էսկադրիլիայի բազա»,- ասվում է Կորպուսի հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim լրատվական գործակալությունը։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը վերաբացվել է՝ հինգ օր առաջ՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական հարվածների սկզբում փակվելուց հետո։ Իսրայելի իշխանությունները հաստատել են օդային տարածքի փուլ առ փուլ վերաբացումը՝ անվտանգության հետ կապված զարգացումներից կախված։

Բացի այդ, Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի վրա։

«Զինված ուժերի մարտական ​​անօդաչու սարքերը թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ուժերի Ուդաիրի ճամբարի օբյեկտը»,- ասվում է բանակի հայտարարության մեջ, որը հեռարձակվել է պետական ​​հեռուստատեսությամբ։

Բյուրինգ ճամբարը, որը նախկինում հայտնի էր որպես Ուդաիրի, Քուվեյթի հյուսիս-արևմուտքում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական օբյեկտ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի